Ես դժվարանում եմ հանրային կարծիքի տեսանկյունից մեկնաբանել «Երկրապահ» կամավորական միության նախկին ղեկավար Մանվել Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու դատարանի որոշումը, բայց այդպիսի միջոցներ չպետք է կիրառվեն այն դեպքերում, երբ դա անհամատեղելի է անձանց կալանքի մեջ պահելու հետ նրանց առողջական խնդիրների առկայությամբ: Այս մասին հունվարի 22-ին ԱԺ նիստում ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ պատասխանելով իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հարցին:
Բադասյանը նշեց, թե տեղեկություն ունի այն մասին, որ Գրիգորյանի առողջական խնդիրները սրվել են: «Այդ հարցը մեր իրավազորության ներքո չէ, այլ մեծապես իրավապահ մարմինների ոլորտում է: Եվ որոշվել է, որ այս դեպքում հետագայում կալանավորված պահելը եւ ազատազրկումը ոչ մի նպատակ չի ունենա»,- ընդգծեց արդարադատության նախարարը:
Հիշեցնենք, որ դատարանը որոշել էր նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին ազատել չհեռանալու մասին ստորագրությամբ: Գեներալը կալանավորված էր արդեն 1,5 տարի, նա այս ընթացքում ազատվել էր միայն 20 օրով: Գրիգորյանին եւ նրա կնոջը՝ Նազիկ Ամիրյանին, մեղադրում են ապօրինի զենք եւ ռազմամթերք պահելու, ավելի քան 100 մլն դրամ գումարի ունեցվածք յուրացնելու, հարկերի վճարումից խուսափելու եւ պետական ունեցվածքի վատնման մեջ:
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
21:19
21:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02