168.am-ի խմբագրություն դիմած վարորդներին հետաքրքրում էր, թե տեսախցիկները երբ խախտում են արձանագրում, մեքենայի ներսում կատարվող գործողությունը ևս ֆիքսո՞ւմ են, թե՞ ոչ: Բերվում էին օրինակներ, որ, եթե վարորդը ծխում է կամ մեքենայի ներսում այլ գործողություններ է կատարում, դա ֆիքսվո՞ւմ է, և եթե՝ այո, ապա դա արդյոք մարդու անձնական կյանքի միջամտություն չէ՞:
«Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանն ասաց, որ այս պահին գործնականում նման բան չկա.

«Եթե մեքենան այն տեսադաշտում է, որ խախտում է արվում, մեքենայի համարներն են նկարվում, և այլն, ապա հանրային վայրում ինչ կա, ֆիքսվում է, բայց այդ տեսանյութը տեսնելու է միայն մեքենայի սեփականատերը կամ շահագործողը, ուրիշ ոչ ոք: Այսինքն՝ դա գաղտնի ինֆորմացիա է, որովհետև տեսանելի է միայն սեփականատիրոջը: Թեկուզ, եթե նկարվի, դա տեսնելու է միայն այդ մեքենայի մեջ եղած մարդը»:
«Խաչատուրով» փաստաբանական գրասենյակի փաստաբան Գայանե Պապոյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ եթե հարցը դիտարկենք անձնական տվյալների տիրույթում, ապա մեքենայի համարանիշն էլ է համարվում անձնական տվյալ, որովհետև այդ համարանիշով կարողանում են նույնացնել, թե այն ում է պատկանում. «Անձնական տվյալը ցանկացած փաստական տվյալ է, որով անձին կարողանում են նույնացնել, բացահայտել: Հանրամատչելի տվյալներ են համարվում միայն անուն-ազգանունը, հայրանունը: Արագաչափի դեպքում սևացնում են այլ անձի հատվածը, բայց տեսագրությունով խախտման համար օրենքով ոչինչ նշված չէ: Դա անձնական տարածք չենք կարող համարել և անձնական տվյալների խախտում էլ չենք կարող համարել: Եթե այդպես լիներ, ապա ցանկացած տարածքի տեսանկարահանում կարող էինք համարել, որ դրանք ներխուժում են անձնական կյանք: Այստեղ անձնական կյանքի միջամտություն չկա»:

Փաստաբանն ընդգծեց, որ տուգանքն ուղարկվում է հասցեատիրոջը, որը մեքենայի սեփականատերն է. «Եթե սեփականատերը գնում և դիմում է ներկայացնում, որ գիտեք՝ ղեկին ես չեմ եղել, եղել է Պողոս Պողոսյանը, այդ ժամանակ հասցեատերը փոխվում է, ուղարկում են Պողոս Պողոսյանին: Այստեղ անձնական տարածքի միջամտություն չկա: Եթե անձի ընտանիքի անդամներն են ստանում, ապա այստեղ փոստատարի հետ է խնդիրը, թող նրա հետ խոսեն, որ անձամբ տան սեփականատիրոջը, ոչ թե, օրինակ՝ տան կնոջը»:
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
21:19
21:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02