ARM | RUS |

2019 թ. ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունն արձանագրել է մաքսային իրավախախտման 202 դեպք

24.01.20 | 12:57

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունն 2019թ. ընթացքում արձանագրել է մաքսային իրավախախտումների 202 դեպք, ինչը 2018 թվականի համեմատությամբ ավելի է 22%-ով (165 իրավախախտում 2018 թվականին): 146-ը մաքսանենգության դեպքեր են, որոնցով հարուցվել են քրեական գործեր, իսկ 56 դեպքով սկսվել է վարչական վարույթ: Այս մասին հայտնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Մաքսային իրավախախտումներից գերակշռում են թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մաքսանենգության դեպքերը (70%-ը):

Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը 2019թ. հայտնաբերել է թմրամիջոցների տարանցիկ տեղափոխման 6 դեպք: Մասնավորապես՝

1. Կանխվել է Հայաստանի տարածքով Իրանից Կանադա սուրհանդակային առաքման միջոցով գրեթե 5 կգ քաշով «ափիոն» տեսակի թմրանյութի տարանցիկ փոխադրման փորձը: Մաքսանենգներն օգտագործել են թմրանյութը թաքցնելու բավականին հետաքրքիր եղանակ. ափիոնը ներծծված էր պարսկական ազգային հագուստների ներքին հատվածում առկա թաղիքների մեջ: Ընդ որում, ափիոնի հետ մաքսանենգները խառնել էին նաև որոշակի քանակի սուրճ, որպեսզի էլ ավելի դժվարացնեին հատուկ վարժեցված ծառայողական շների կողմից թմրանյութի հայտնաբերումը: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և ձերբակալվել են Իրանի 2 քաղաքացիներ: Հատկանշական է, որ նրանց ձերբակալումից հետո տեղեկություններ են ստացվել, որ Հայաստանից ևս մեկ ծանրոց արդեն իսկ ուղարկվել էր, սակայն այս անգամ՝ Մեծ Բրիտանիա: Մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Մեծ Բրիտանիայի իրավապահ մարմինների համագործակցության արդյունքում Լոնդոնի օդանավակայանում հայտնաբերվել է թմրանյութով ներծծված հագուստների պարունակությամբ ծանրոցը, այնուհետև իրավապահների կողմից ձերբակալվել են նաև դրա ստացողները:

2. Բացահայտվել է Իրանից Կանադա 5կգ ափիոնի տեղափոխման երկու այլ դեպք՝ «Զվարթնոց» օդանավակայանի բեռնային համալիրում և «Ագարակ» պետական սահմանի անցման կետում: Թմրանյութը թաքցված էր մետաղական դետալների մեջ:

3. 2019 թվականի ընթացքում բացահայտվել է նաև Հայաստանի Հանրապետության տարածքով 7,7 կգ «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի տարանցիկ փոխադրման 2 դեպք՝ «Ագարակ» պետական սահմանի անցման կետում: Մեկ դեպքով՝ Իրանի քաղաքացիներ հանդիսացող ամուսինների ճամպրուկում հայտնաբերվել է 2,7 կգ մեթամֆետամին՝ պինդ վիճակում: Թմրանյութը մաքսային հսկողությունից թաքցվել էր ճամպրուկի ստորին մասի տեսք տալու միջոցով: 2-րդ դեպքով՝ շուրջ 5կգ քաշով մեթամֆետամինը նույնպես հայտնաբերվել է Իրանի քաղաքացու ճամպրուկում՝ կառուցվածքի պատերի մեջ:

4. Մեկ այլ դեպքով էլ իրանցի կնոջ ճամպրուկի կրկնակի հատակին հայտնաբերվել է «կետամին» տեսակի հոգեմետ նյութի մոտ 3կգ խմբաքանակ: Սա Հայաստանում առաջին դեպքն էր, որ հայտնաբերվել է «կետամին» տեսակի հոգեմետ նյութի այսպիսի խմբաքանակ:

Այս դեպքերով թմրանյութերի վերջնական ստացման վայրը Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներն էին: Մաքսանենգության դեմ պայքարի վարչության ուշադրության կենտրոնում է նաև աֆղանական հերոինի` Իրանից Եվրոպա փոխադրման այսպես կոչված «կովկասյան երթուղին»: Այս երթուղով Հայաստանի տարածքով հերոինի փոխադրման կանխման ուղղությամբ մշտապես աշխատանքներ են տարվում՝ Վրաստանի իրավապահ մարմինների և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի թմրամիջոցների դեմ պայքարի վարչության տարածաշրջանային գրասենյակի հետ համագործակցությամբ:

Իսկ հայկական շուկայի համար նախատեսված թմրամիջոցները և հոգեմետ նյութերը բացահայտվել են հիմնականում միջազգային փոստային և սուրհանդակային առաքումների, ինչպես նաև Իրանից՝ «Ագարակ» պետական սահմանի անցման կետով ներմուծումների ժամանակ:

1. Փոստային առաքումների միջոցով Հայաստան տեղափոխված թմրամիջոցների և հոգեմետ նյութերի 85 դեպք է բացահայտվել (թմրամիջոցների դեպքերի 60%-ը ), որից 52-ն՝ ԱՄՆ-ից, 20-ը՝ Ֆրանսիայից, իսկ 13-ը՝ Գերմանիայից, Իսպանիայից, Ավստրիայից, Իսրայելից և Լեհաստանից: Դեպքերից մեկով՝ ԱՄՆ-ից ներմուծված ծանրոցում հայտնաբերվել են նաև ՄԴՄԱ տեսակի թմրանյութ պարունակող 148 հատ դեղահաբեր, որոնք հանրությանը հայտնի են «Էքսթզի» անվանումով: Ազգային անվտանգության ծառայության հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և ձերբակալվել է ծանրոցի իրական հասցեատերը:

2. 2019 թվականի ընթացքում բացահայտվել է Իրանից Հայաստան թմրամիջոցների ներմուծման 35 դեպք` բոլորը «Ագարակ» պետական սահմանի անցման կետում (թմրամիջոցների դեպքերի 25 %-ը): Հիմնականում ներմուծվել են ափիոն, մեթամֆետամին, հաշիշ, հերոին, մեթադոն, տրամադոլ։ Ի դեպ, 35 դեպքից 20 դեպքում թմրանյութ փոխադրողներն Իրանի քաղաքացիներ են եղել, իսկ 15 դեպքում` Հայաստանի:

Հատկանշական է Իրանի քաղաքացու ուղեբեռում ավելի քան 1կգ ընդհանուր քաշով տարատեսակ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի հայտնաբերումը, որոնք նախատեսված էին երևանյան գիշերային ակումբներից մեկում վաճառքի համար:

Համեմատության համար նշենք, որ եթե 2016-2018 թվականներին մաքսային ծառայության կողմից հայտնաբերվել է հայկական շուկայի համար նախատեսված մեթամֆետամինի` Իրանից ներմուծման ընդամենը 1 դեպք, ապա միայն 2019թ. հայտնաբերվել է նման 10 դեպք, ինչը վկայում է մաքսային մարմինների ավելի արդյունավետ աշխատանքի, այդ թվում` Ոստիկանության և ԱԱԾ-ի հետ սերտ համագործակցության մասին։

3. 2019թ. թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մաքսանենգության 8 դեպք էլ բացահայտվել է «Զվարթնոց» օդանավակայանում:

4. Մեկ այլ դեպքով էլ՝ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության հետ համագործակցության արդյունքում 2019թ. դեկտեմբերին «Բագրատաշեն» պետական սահմանի անցման կետում հայտնաբերվել է «սուբուտեքս» տեսակի 516 հատ դեղահաբ՝ խառնված կոնֆետների հետ, որոնք եղել են Ռուսաստանից ժամանած մարդատար տրանսպորտային միջոցում:

2019թ. վարչությունը բացահայտել է հրազենի, ռազմամթերքի, ինչպես նաև կանխիկ դրամական միջոցների մաքսանենգության դեպքեր: Մասնավորապես` ԱՄՆ-ից ներմուծված տրանսպորտային միջոցի բեռնախցիկում հայտնաբերվել է մեկ ակոսափող հրացան 5 փամփուշտներով, ԱՄՆ-ից ներմուծված ծանրոցում՝ ռազմամթերք հանդիսացող 20 փամփուշտ, իսկ Արաբական Միացյալ Էմիրություններից Հայաստան ժամանած քաղաքացու մոտ հայտնաբերվել է չհայտարարագրված՝ 100.000 ԱՄՆ դոլար կանխիկ գումար: Հայտնաբերվել են նաև մաքսային հսկողությունից թաքցնելու, չհայտարարագրման կամ ոչ ճշգրիտ տեղեկությունների հայտարարագրման եղանակով հանրապետություն ապօրինի ներմուծված շուրջ 574 բջջային հեռախոս, ավելի քան 5կգ ոսկյա և արծաթյա զարդեր, շուրջ 60կգ թմրանյութ և հոգեմետ նյութ չպարունակող դեղամիջոցներ, սննդամթերք, հագուստ, ավտոմեքենայի պահեստամասեր և այլ ապրանքներ: Մաքսանենգության դեմ պայքարի վարչության կողմից սկսվել է 56 վարչական վարույթ:

2019թ. ընթացքում Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ հայտնաբերվել է մաքսային հսկողության տակ գտնվող տրանսպորտային միջոցներն այլ անձի հանձնելու 4 դեպք:

2019թ. վիճակագրությունը փաստում է, որ մաքսային ծառայության կողմից հայտնաբերված թմրամիջոցների և հոգեմետ նյութերի դեպքերի գրեթե կեսը փոստային առաքումներով ներմուծված դեղամիջոցներ են, որոնց մեջ բավականին մեծ թիվ են կազմում ոչ հանցավոր նպատակներով դեղերի տեղափոխումը: Սակայն ինչպես բազմիցս նշվել է զանգվածային լրատվության միջոցներով, օրենսդրությամբ չի թույլատրվում միջազգային փոստային և սուրհանդակային առաքումներով ֆիզիկական անձանց կողմից դեղերի տեղափոխումը, իսկ այդ դեղերի պարունակության մեջ թմրամիջոցի կամ հոգեմետ նյութի հայտնաբերման դեպքում սկսվում է քրեական վարույթ: Նման իրավիճակներից խուսափելու համար ՊԵԿ-ը ևս մեկ անգամ հորդորում է քաղաքացիներին` զերծ մնալ փոստային առաքումների միջոցով ցանկացած տեսակի դեղամիջոցներ ուղարկելուց կամ ստանալուց:

ՀՀ պետական սահմանով թմրամիջոցների ապօրինի տեղափոխմանն արդյունավետ հակազդելու գործում առանցքային տեղ է զբաղեցնում Մաքսանենգության դեմ պայքարի վարչության Շնագիտական կենտրոնը: 2019թ. ընթացքում կենտրոնի շնավարժ-կինոլոգներն իրենց կցված հատուկ մասնագիտացված ծառայողական շների հետ միասին 20 դեպքով հայտնաբերել են առանձնապես խոշոր չափի թմրամիջոցներ, այդ թվում` հերոին, ափիոն, մեթամֆետամին, մարիխուանա, հաշիշ և բուպրենորֆին տեսակի: Այս ցուցանիշը աննախադեպ է շնագիտական կենտրոնի հայտնաբերումների պատմության մեջ։ Օրինակ՝ 2018թ. համեմատ՝ նախորդ տարի շնագիտական կենտրոնի բացահայտումների աճը կազմել է 216% (2018թ. հայտնաբերվել է 6 դեպք): Հատկանշական է, որ ՊԵԿ Շնագիտական կենտրոնի և Ոստիկանության համագործակցության շրջանակում Երևանում իրականացված մի քանի ավտոտնակների խուզարկության ժամանակ հայտնաբերվել է սնդիկ:

Մաքսանենգության դեմ պայքարի վարչության նախաձեռնությամբ 2019թ. Շնագիտական բաժնի աշխատակիցները մշտապես հերթապահություն են իրականացնում «Ագարակ» պետական սահմանի անցման կետում: Ի դեպ, ամռանը Մոսկվայում տեղի ունեցած մասնագիտացված ծառայողական շների միջև բազմամարտի մրցումներին մեր ծառայողական շունը գրավել է 2-րդ հորիզոնականը։

2019թ. ակտիվ է եղել իրավապահ մարմինների և միջազգային կառույցների հետ համագործակցությունը: Մասնավորապես՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների արդարադատության դեպարտամենտի թմրամիջոցների դեմ պայքարի վարչության հետ սերտ գործակցության արդյունքում 2020թ. նախատեսվում է ստորագրել համագործակցության հուշագիր: Կոմիտեի նախաձեռնությամբ Հայաստանում 2020թ. կներդրվի ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի և Համաշխարհային մաքսային կազմակերպության «Բեռնարկղերի վերահսկողության ծրագիրը» (այն ներդրված է աշխարհի 54 երկրում): Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունն ակտիվ մասնակցել է նաև Հավաքական անվտանգության պայմանագրի շրջանակում ամենամյա անցկացվող «Կանալ-Կովկասյան հողապատնեշ» (Канал-Кавказский редут) տարածաշրջանային հակաթմրանյութային գործողությանը:


Առանձին շրջաններում սպասվում է անձրև, օդի ջերմաստիճանը կնվազի

Առանձին շրջաններում սպասվում է անձրև, օդի ջերմաստիճանը...

16:02

Կանխել են վտանգավոր զարգացումները

Կանխել են վտանգավոր զարգացումները

15:53

Մեր երկրին էլի է հեղափոխություն պետք. Փաշինյան

Մեր երկրին էլի է հեղափոխություն պետք. Փաշինյան

15:36

Հայաստանը պետք է հարևանների հետ տարածաշրջանային ծրագրեր իրականացնի, որը կհանգեցնի երկարատև խաղաղության. ՀՀ նախագահ

Հայաստանը պետք է հարևանների հետ տարածաշրջանային ծրագրեր իրականացնի, որը կհանգեցնի երկարատև...

15:22

Մինչև հեղափոխությունը ես ավելի չաղ ու բախտավոր էի, ավելի լավ ու հանգիստ էի ապրում. Սիմոնյան

Մինչև հեղափոխությունը ես ավելի չաղ ու բախտավոր էի, ավելի լավ ու հանգիստ էի ապրում....

14:45

Վեհափառի գործով դատախազը ազատման դիմում է գրել. ո՞րն է պատճառը. 5–րդ ալիք

Վեհափառի գործով դատախազը ազատման դիմում է գրել. ո՞րն է պատճառը. 5–րդ...

14:28

Նոյեմբերյանում թալանել են ավագ էկոպարեկի տունը

Նոյեմբերյանում թալանել են ավագ էկոպարեկի տունը

14:04

Էրեբունի վարչական շրջանում վթարային ջրանջատում է

Էրեբունի վարչական շրջանում վթարային ջրանջատում է

13:58

Ադրբեջանն ընդլայնել և ամրապնդել է ռազմական դիրքը Հայաստանի տարածքում

Ադրբեջանն ընդլայնել և ամրապնդել է ռազմական դիրքը Հայաստանի...

13:44

ՀՀ նախագահը 44-օրյա պատերազմի զոհերի թիվը նշել է 4800, աշխատակազմը պարզաբանել է՝ 3755

ՀՀ նախագահը 44-օրյա պատերազմի զոհերի թիվը նշել է 4800, աշխատակազմը պարզաբանել է՝...

13:36

Ուիթքոֆի և Քուշների բիզնես-ջեթը ժամանել է Մոսկվա

Ուիթքոֆի և Քուշների բիզնես-ջեթը ժամանել է Մոսկվա

13:22

Հայանիստ-Էջմիածին ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն, «Mercedes»-ը և «Ford Transit»-ը․ կան վիրավորներ

Հայանիստ-Էջմիածին ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն, «Mercedes»-ը և «Ford Transit»-ը․ կան...

11:21

Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 977 տոննա դիզելային վառելիք

Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 977 տոննա դիզելային...

11:03

Միասնական ժամերգություն՝ եկեղեցու անսասանության և հայրենիքի խաղաղության համար

Միասնական ժամերգություն՝ եկեղեցու անսասանության և հայրենիքի խաղաղության...

10:49

Ավտոճանապարհներն անցանելի են

Ավտոճանապարհներն անցանելի են

10:33

Փաշինյանական խաղաղությունը հենց այս տեսքն ունի, որտեղ ՀՀ-ն անվերջ զիջում է, իսկ Ադրբեջանն անվերջ պահանջում, ոչնչացնում և թշնամություն սերմանում

Փաշինյանական խաղաղությունը հենց այս տեսքն ունի, որտեղ ՀՀ-ն անվերջ զիջում է, իսկ Ադրբեջանն անվերջ...

10:14

Սեպտեմբերի 3-ին Գրականության և արվեստի թանգարանում մեկնարկեցին Սարոյանական օրերը

Սեպտեմբերի 3-ին Գրականության և արվեստի թանգարանում մեկնարկեցին Սարոյանական...

00:00

Խոշոր ավտովթար Երևանում. կա 5 վիրավոր, 3-ը՝ անչափահաս

Խոշոր ավտովթար Երևանում. կա 5 վիրավոր, 3-ը՝ անչափահաս

21:43

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մոսկվայի Պատրիարքության Արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մոսկվայի Պատրիարքության Արտաքին եկեղեցական կապերի բաժնի...

21:19

Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի նկատմամբ

Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ ոստիկանության զորքերի նախկին...

21:03

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Հայկական մամուլ

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա. «Ժողովուրդ»

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա....

10:00

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02