2019 թվականին կայացել է լիցենզավորման 33 նիստ, որոնց ընթացքում քննարկվել է կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներկայացված հայտերի ու կից փաստաթղթերի, ինչպես նաև տեղում ուսումնասիրության արդյունքների հիման վրա կազմված 605 եզրակացություն (106 հայտատուի մոտ չի իրականացվել տեղում ուսումնասիրություն): Այս մասին տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Արդյունքում` 408 կազմակերպության տրվել է դրական, 197-ին բացասական եզրակացություն: 2018 թվականին գումարվել է 24 լիցենզավորման նիստ, ներկայացվել է 469 եզրակացություն (95 հայտատուի մոտ չի իրականացվել տեղում ուսումնասիրություն), ինչի արդյունքում շուրջ 358 կազմակերպության տրվել է դրական եզրակացություն և 111 կազմակերպության` բացասական: Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից 2019 թվականի ընթացքում կասեցման միջնորդություն է ներկայացվել դեղատնային գործունեությամբ զբաղվող 136 կազմակերպության վերաբերյալ, որոնցից 32 կազմակերպության լիցենզիաների գործողությունը կասեցվել է, իսկ բժշկական օգնության և սպասարկման իրականացմամբ զբաղվող ներկայացված 226-ից` 76 կազմակերպության լիցենզիաների գործողություն: Դեղատնային գործունեությամբ զբաղվող 32 կազմակերպություններից խախտման պատճառները վերացնելուց հետո 29-ի կասեցման հրամանները ուժը կորցրած են ճանաչվել, բժշկական օգնության և սպասարկման իրականացմամբ զբաղվող 76-ից ուժը կորցրած է ճանաչվել 15-ը, մասնակի` 27-ը: 2018-ին կասեցման է ներկայացվել և կասեցվել է 2 կազմակերպության գործունեություն: Լիցենզավորված կազմակերպությունների տնօրենների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներկայացված դիմումների համաձայն` 2019 թվականին կասեցվել է 23, դադարեցվել է 215 լիցենզիայի գործողություն, 2018-ին կասեցվել է 24, դադարեցվել` 178: Նախորդ տարի թվով 76 է տրամադրվել, բուժտեխնիկայի կամ բուժական մեթոդի` թվով 24, 2018-ին` դեղերի գովազդի 90 թույլտվություն և բուժտեխնիկայի կամ բուժական մեթոդի` 19: 2019 թվականի ընթացքում դեղի գովազդի և բուժտեխնիկայի կամ բուժական մեթոդի 26 հայտ մերժվել է, 2018-ի ընթացքում` 23: 2018-2019 թվականների ընթացքում լիցենզավորման գործակալության կողմից իրականացվել են նաև այլ աշխատանքներ, մշակվել և ՀՀ կառավարություն են ներկայացվել օրենսդրական մի շարք փոփոխություններ, որոնք միտված են ոլորտի բարելավմանը:
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
21:19
21:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02