ԱՆ-ն, այն դեպքում, երբ կորոնավիրուսի միջազգային արտակարգ դրություն է հայտարարվել, ասուլիս է անում բժշկական կենտրոններում՝ անհաշվելի վարակներ դրսից ներս տանելով։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նախ ներողություն խնդրեց ուշանալու համար, թուղթ ուզեց հարցերը գրելու համար: Այնուհետև լրագրողներին ասաց, որ 99,9 տոկոս հավանականությամբ այս պահին Հայաստանում որևէ դեպք չունեն:
Նա տեղեկացրեց, որ քիչ առաջ տեղի է ունեցավ վարչապետի որոշմամբ կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի համար ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը, քննարկել են ստեղծված իրավիճակը, կատարված քայլեը և ապագային միտված անելիքները: Նախարարն ասաց, որ քննարկել են նաև Չինաստանի քաղաքացիների մուտքի սահմանափակումների հարցը, որի վերաբերյալ 1-2 օրում որոշում կկայացավի, քանի որ դա ենթադրում է միջազգային պարտավորությունների շրջանակներում փոփոխություններ:
«Այն բոլոր միջոցառումները, որոնք նախատեսված են Առողջապահության համաշխարահային կազմակերպության միջազգային բժշկական կանոններով, որին մեր երկիրը վաղուց անդամակցում է և տիրապետում է, կատարվում են: Դրա մեջ է մտնում սահմանային հսկողությունից սկսկած մինչև պացիենտների վերջնական ախտորոշումը և վարումը»,- նշեց Ա. Թորոսյանը:
Նախարարի խոսքով, այսօր բոլորը խնդիր ունեն կապված բժշկական ախտորոշիչ թեստերի հետ. «Քանի որ հիվանդությունը նոր է, ախտորոիշիչ թեստը նոր է մշակվում, այսինքն չկա այդ թեստը: Սակայն այսօր առավոտյան արդեն պայմանավորվածություն ունենք մի չինական արտադրողի հետ թեստեր ձեռք բերելու համար, և մեր դեսպանատունը մի քանի ժամում ձեռք կբերի ու կուղարկի Հայաստան, որպեսզի անհրաժեշտության դեպքում դրանք կիրառվեն»:
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
21:19
21:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02