Երբ մեդիան ֆինանսի ազդեցությամբ ենթարկվում է թելադրանքների, այն այլեւս վստահելի մեդիա չէ: Այս մասին ԵԽԽՎ-ում Ժողովրդավարության եւ մեդիայի վերաբերյալ քննարկման ժամանակ իր ելույթում նշել է ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության անդամ Սոս Ավետիսյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Իսկ մեդան, որի հիմնական առաքելությունը հասարակությանը տեղեկացված պահելն է, չի կարող վստահություն չվայելել: Քանի որ մեդիան ու վստահությունը դրանք կայուն ժողովրդավարական հասարակարգում հոմանիշներ են: Այսօր, երբ տեղեկատվական տեխնոլոգիաները զարգանում են անհավանական արագությամբ, երբ կա ցանկացած խոսք արտահայտելու ազատություն ու այն տարածելու լայն հնարավորություններ, երբ դեզինֆորմացիան վիրուսի պես տարածվում է ամենուր՝ անհանգստություն, անվստահություն, ցավ ու զայրույթ սերմանելով, մեդիաների դերը հատկապե՛ս կարեւոր է: Եվ եթե ալեգորիկ ասենք, որ Երկրագունդը հիվանդ է կեղծ ինֆորմացիայով ու հիբրիդային պատերազմներով, ապա մեդիան պետք է այդ հիվանդության բժիշկը լինի: Այնինչ մենք տեսնում ենք, որ հիվանդությունը երբեմն նաեւ լրատվամիջոցներին է դիպչում: Մեդիան իրավունք չունի ներքաշված լինելու դեզինֆորմացիայի տարածման, քարոզչության համ հիբրիդային պատերազմների մեջ. Սա ժողովրդավարությանը սպառնացող ամենամեծ վտանգներից մեկն է: Ու եթե խոսքի ազատությունը անառարկելի ու սրբազան իրավունք է, ապա կեղծ խոսքը չպիտի արատավորի այն ու նվազեցնի նրա նշանակությունը»:
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
21:19
21:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02