Կռունկի համաշխարհային տարին, որի շրջանակում Ռուսաստանի, Մոնղոլիայի եւ Չինաստանի գիտնականները միջոցառումներ են անցկացնելու այս թռչունների հետազոտության եւ պահպանության վերաբերյալ, մեկնարկում է հունվարի 31-ին, լրագրողներին ասել է Ռուսաստանի WWF ամուրյան մասնաճյուղի տնօրեն Պյոտր Օսիպովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Այս տարին հայտարարվել է Կռունկի համաշխարհային տարի: WWF-ն միացել է այս մեծածավալ ակցիային, որը հայտարարել են Կռունկների պահպանության միջազգային հիմնադրամը եւ Եվրասիայի կռունկների հարցերով աշխատանքային խումբը: Ռուսաստանի Թռչունների պահպանության միությունը կռունկն ընտրել է Ռուսաստանում 2020 թվականի թռչուն: Ամուրի ավազանը աշխարհի ամենա«կռունկային» տարածքն է. այստեղ հանդիպում է մոլորակում բնակվող կռունկների 15 տեսակից 6-ը: «Այսօր մեկնարկում է Կռունկի համաշխարհային տարին: Մենք այս տարի նախատեսում ենք միջոցառումների շարք, որոնք ուղղված են լինելու բնակության վայրերի պահպանմանը, թռչունների հետազոտությանը եւ էկոլուսաբանմանը: Կարեւոր է, որ դրան մասնակցում է ոչ միայն Ռուսաստանի WWF-ն, այլ նաեւ «կռունկային» հիմնադրամը, գիտնականների խումբ, որոնք կռունկներին ուսումնասիրում են ամբողջ աշխարհում, մեզ են միացել նաեւ Չինաստանի WWF-ն եւ Մոնղոլիայի WWF-ն»,- ասել է Օսիպովը՝ հավելելով, որ միջոցառումները մեկնարկում են փետրվարի 2-ին: Նա նշել է, որ WWF գործընկերն է լինելու Դաուրի միջազգային արգելոցը. քանի որ այն կազմված է 3 մասից՝ ռուսական, մոնղոլական եւ չինական, այդ ամբողջ տարածքում կռունկների հաշվառումն անցկացվելու է միասնական մեթոդով: Այս տարվա նախաշեմին արդեն սկսվել է մասնագետների փոխանակումը: WWF ամուրյան մասնաճյուղի տվյալներով՝ հիմնադրամի հետ միասին Կռունկի տարվան ընդամենը մասնակցում է 24 արգելոց եւ ազգային պարկ, բնության պահպանության 6 դրուժինա եւ ամուրյան էկոտարածքի 22 հասարակական կազմակերպություն:
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
21:19
21:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02