Հնագիտական արշավախումբը, որի շրջանակում գիտնականներն ուսումնասիրել են Էպիդավրոսում Ասկլեպիոս հինհունական տաճարը, ավարտվել է նախկինում ոչ հայտնի շինության բացահայտմամբ: Greek Reporter պարբերականի տեղեկություններով՝ հետազոտողները դեռեւս չեն կարողացել պարզել այդ օբյեկտի նշանակությունը, հաղորդում է Planet- today-ը: Էպիդավրոսում Ասկլեպիոս տաճարում պեղումները իրականացվում են 2016 թվականից. հետազոտությունը ղեկարավում են Աթենքի համալսարանի պատմության եւ հնագիտության ամբիոնի աշխատակիցները: Տաճարը, ինչպես համարվում էր մինչեւ վերջերս, լիովին ուսումնասիրված էր, սակայն նոր գտածոն ունակ է փոխել հին սրբատեղու մասին պատկերացումները: Հայտնաբերված շինությունը թվագրվում է մ.թ.ա. 600 թվականին: Առ այսօր գիտնականները համարել են, որ Էպիդավրոսում սկսել են պաշտել բժշկության աստված Ասկլեպիոսին ոչ շուտ, քան մ.թ.ա. 550 թվականը: Համապատասխանաբար, գիտնականները դժվարանում են ասել, թե ինչ գործառույթներ է իրականացրել հայտնաբերված շենքը: Աթենքի համալսարանից պրոֆեսոր Վասիլիս Լամպրինուդաքիսը համարում է, որ հայտնաբերված շինությունը կարող էր լինել Թոլոսի՝ տաճարում ամենակարեւոր վայրի նախահայրը: «Կարելի է ենթադրել, որ այդ շինությունը կատարել է գրեթե նույն գործառույթները, որոնք ավելի ուշ ստանձնել է Թոլոսը: Այսինքն՝ դա երկրի վրա Ասկլեպիոսի գտնվելու վայրն է: Սակայն մենք դեռեւս չենք կարող վստահաբար պնդել դա. անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ»,-ասում է գիտնականը:
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
21:19
21:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02