Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կառավարությունում այսօր քննարկվել է Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության նախագիծը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության աշխատակազմից:
Բացելով խորհրդակցությունը՝ վարչապետը նշել է, որ հանրային կառավարման բարեփոխումները շատ կարևոր նշանակություն ունեն: «Մեր նպատակադրումն այն է, որ այս բարեփոխումների արդյունքում Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետական կառավարման համակարգի հետ հարաբերություններում հնարավորինս քիչ դիսկոմֆորտներ ունենա: Այս խնդիրը լուծելու համար մենք պետք է կարողանանք հանրային կառավարման համակարգն առավել գրավիչ դարձնել բարձրորակ կադրերի համար, ովքեր բոլոր առումներով կարող են ի կատար ածել այս խնդիրը: Մյուս կողմից՝ մենք այս բարեփոխումների արդյունքում խնդիր ենք դնում այնպես անել, որ հանրային կառավարման վրա հանրության կողմից ծախսվող գումարը լինի առավելագույնս արդյունավետ, որպեսզի այդ գումարները ծառայեն իրենց նպատակին: Իսկ նպատակը Հայաստանի Հանրապետությունում մարդկանց, բիզնեսի կյանքն ավելի որակյալ, մառուցվող ծառայություններն ավելի որակյալ և պետական կառավարման համակարգն ավելի քաղաքացիակենտրոն դարձնելն է», – ասել է Նիկոլ Փաշինյանը:
Քննարկումը ծավալվել է Հանրային կառավարման բարեփոխումների շրջանակի և հիմնական ուղղությունների շուրջ: Քննարկվել են, մասնավորապես, հանրային կառավարման համակարգում քաղաքականությունների մշակմանը, մարդկային ռեսուրսների կառավարմանը, պետական ծառայությունների մատուցմանը, հաշվետվողականությանը, ինստիտուցիոնալ զարգացմանը վերաբերող հարցեր:
Հանրային կառավարման բարեփոխումների արդյունավետ իրականացման համատեքստում վարչապետը կարևորել է գնահատման հստակ չափորոշիչների սահմանումը և հանձնարարել շարունակել ռազմավարության մշակման աշխատանքները:
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
21:19
21:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02