«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Արդեն մեկ տարի է, ինչ ձգվում է աղի վաճառքով զբաղվող «Սոլտեքս» եւ ««Ավանի աղի կոմբինատ» ընկերությունների միջեւ պայքարը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Սոլտեքս» ընկերությունը իր կասկածներն է ներկայացրել Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին այն մասին, որ «Ավանի աղի կոմբինատ» ընկերությունը ոչ հավաստի տեղեկություն է ներկայացնում իր արդյունահանման ծավալների վերաբերյալ:
Իսկ, ահա, «Ավանի աղի կոմբինատ» ընկերությունը հակառակն է պնդում՝ հայտնելով, որ իր կողմից արտադրված ինչպես կերակրի, այնպես էլ արդյունաբերական եւ տեխնիկական աղի բացթողնումը կատարվում է բացառապես փաստաթղթերով, երբեւէ չեն թաքցվում իրական ծավալները, եւ անհրաժեշտության դեպքում պատրաստ են ներկայացնել ցանկացած տեղեկություն
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Սոլտեքս» ընկերության կողմից ներմուծված կերակրի աղում անցած տարվա ապրիլի 25-ից մինչեւ նոյեմբերի 1-ը սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացված լաբորատոր փորձարկումների արդյունքում «կալիումի ֆեռոցիանիդ (E536)» ցուցանիշով անհամապատասխանություն չի արձանագրվել:
Բայց պարզվում է՝ անհամապատասխանություն արձանագրվել է անցած տարվա սեպտեմբերի 23-ին նմուշառված կերակրի աղում յոդի պարունակության ցուցանիշով: Այդ խմբաքանակը սեպտեմբերի 26-ին հետ է վերադարձվել արտահանող երկիր: Արդյունքում ՏՄՊՊՀ-ն որոշել է պատասխանատվություն կիրառել տեղական արտադրողի նկատմամբ եւ նախազգուշացում տալ: Նշենք, որ «Սոլտեքս»-ը ստեղծվել է 2017 թվականին, հիմնադիրն է Խաչատուր Կատոլիկյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02