Կառավարության այսօրվա՝ փետրվարի 6-ի նիստում որոշում կայացվեց, որով սահմանվում է, որ սպանդանոցային գործունեություն ծավալելու մտադրություն ունեցող կազմակերպությունները կարող են մինչեւ 8 տարի ժամկետով, 11 տոկոս տոկոսադրույքով ֆինանսավորում ստանալ, որից 7 տոկոսի չափով կսուբսիդավորի կառավարությունը եւ իրենց կման միայն 4 տոկոսը: Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ այդ ֆինանսավորմամբ նրանք կարող են իրականացնել երեք տիպի գործունեություն՝ շարժական սպանդանոցների ֆինանսավորում, միս տեղափոխող մեքենանների համար ֆինանսավորում եւ մոդուլային սպանդանոցների կառուցման ֆինանսավորում: «Նաեւ կողմնորոշիչ քարտեզ ենք փորձել ձեւավորել, թե հաջորդ 6 ամիսների ընթացքում որտեղ կարող են առաջանալ սպանդանոցներ ունենալու պահանջ: Այսինքն տնտեսվարողը կարող է տեսնել, թե որտեղ սպանդանոց կառուցելով կարող է առավելագույն շահ ստանալ»,-ասաց նա: Նախարարը նշեց, որ Հայաստանում այժմ կա 38 սպանդանոց, որոնցից 20-ը խոշոր տնտեսությունների են պատկանում եւ սպասարկում են միայն դրանց։ Իսկ 18 սպանդանոցները աշխատում են գյուղացիների անասունների մորթով։ Նրա խոսքով, այժմ ընթացքի մեջ է եւս 24 սպանդանոցների կառուցումը։ «Այդպիսի 36 նոր սպանդանոցներ կարող են լինել առաջիկա ամսիների ընթացքում, որոնցից 24-ը կառուցման ընթացքում են, իսկ այդ 24-ից 12-ը համընկնում են այդ 36-ի տեղակայմանը: Իսկ շարժական սպանդանոցները էլ ավելի կմեղմացնեն տեղակայման խնդիրը:»,-ասաց Տիգրան Խաչատրյանը՝ հավելելով, որ Հայաստանում կա միայն մեկ շարժական սպանդանոց, մնացածը պետք է ներկրել: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խնդրանքով կառավարության անդամները մանրամասն նկարագրեցին, թե ինչ պետք է անի մարդը, ով ցանկանում է այդպիսի գործունեություն ծավալել: Պարզվեց, որ դեռեւս հստակ չեն այն չափորոշիչները, որոնց պետք է համապատասխանեն սպանդանոցները, այդ թվում շարժական: Փաշինյանը նշեց. «Ստացվում է, որ մենք մարդկանց ֆինանսավորում ենք սպանդանոց կառուցելու համար, բայց չափանիշները դեռ նոր ենք սահմանելու՞: Տենց չեղավ: Մարդը գնում առնում, բերում է, ասում ենք՝ չէ, սխալ բան ես առել»: Տիգրան Խաչատրյանն էլ արձագանքեց, որ երեք շաբաթվա ընթացքում կբերեն ու կներկայացնեն բոլոր փոփոխությունները, որոնք սահմանվելու են:
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
21:19
21:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02