«Դավիթ Մովսիսյանը բառի բուն իմաստով գտնվում է ապօրինի կալանավորման մեջ»,-Slaq.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Գոռ Գևորգյանը՝ անդրադառնալով իր պաշտպանյալ Դավիթ Մովսիսյանին առաջադրված մեղադրանքին, կալանավորմանը:
«Դատարանի որոշումը, կալանավորման հետ կապված, առաջին կուրսի ուսանողին , անգամ՝ քննությունից կտրված ուսանողին բնորոշ սխալներով լեցուն էր: Հենց այդ տրամաբանության մեջ որոշում է կայացվել : Միանշանակ բողոքարկելու ենք դատարանի կայացրած որոշումը: Եվ քանի որ դատավարական կոպիտ խախտումներով կայացրած որոշում էր, ծավալային առումով մանրակրկիտ պետք է գրվի և կարճ ժամանակահատվածում ներկայացնենք մեր բողոքը»,- հավելեց փաստաբան Գոռ Գևորգյանը:
Հարկ է նկատել, որ որ ժամկետային զինծառայող Վահրամ Ավագյանի մահվան դեպքն իրավական եղանակով ուսումնասիրելուց և լուծում տալուց առաջ նախ հանրայնացվեց, շահարկվեց, ապա քաղաքականացվեց այն ժամանակ, երբ Պաշտպանության նախարարը հայտարարեց. « 3 ձերբակալվածներից մեկը Հանրապետական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (հայտնի «Շմայս» անունով) որդին է` Դավիթ Առաքելի Մովսիսյանը»: Նախարարի այս հայտարարությունը հանրության շրջանում միանշանակ չընդունվեց: Առանձնացված անուն շեշտելով Դավիթ Տոնոյանն ասես խախտեց անմեղության կանխավարկածն այն դեպքում, երբ ՀՀ Սահմանադրության 66-րդ հոդվածը նախատեսում է, որ «Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով»։
Գոռ Գևորգյանը սակայն նախարարի խոսքը՝ որպես անմեղության կանխավարկածի խախտում չի դիտարկում, մինչդեռ կարծում է. « Իրավական առումով շատ ավելի վտանգավոր բան է հայտարարել, քան՝ ենթադրենք, ոչ մասնագետ լինելով, կարողանար խախտել անմեղության կնախավարկածը: Նախարարը հայտարարեց, որ չկա որևէ ապացույց ինքնասպանության մասին. դա բացարձակ անտեղյակության կամ կամովին մեկնաբանության արդյունք էր: Իսկ հոր՝ Առաքել Մովսիսյանի անունը կապել որդու հետ, փորձել դիվիդենտներ շահել այս ամբողջ իրավիճակից, հասարակական կարծիք ձևավորել այն դեպքում , երբ զինվոր է մահացել և սլաքը թեքել լրիվ այլ ուղղությամբ պարզապես էթիկայի նորմերի խախտում է և որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում: Իրավական առումով որևէ նման իրավունք նախարարին վերապահված չէր»:
Ամեն դեպքում փաստաբանը համոզված է, որ կալանավորումը պետք է ծայրահեղ դեպքում ընտրվի որպես խափանման միջոց: Իսկ հարցին թե արդյո՞ք իր պաշտպանյալի՝ Դավիթ Մովսիսյանի նկատմամբ հոգեբանական կամ ֆիզիկական ճնշման դեպք եղե՞լ է այս ընթացքում Գոռ Գևորգյանը բացառեց՝ նշելով, որ միակ խնդիրն այն է, որ Դավիթը քաջ գիտակցում է, որ ինքն ապօրինի է կալանավորված և դատարանը չունենալով որևէ փաստ, որևէ հիմնավորում կայացրեց կալանավորելու որոշում:
Զրուցեց Հերմինե Զեյնալյանը
Աղբյուրը՝ slaq.am
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
21:19
21:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02