Քննությունը մեղադրանք է առաջադրել «Յապոնչիկ» մականունով հայտնի Վյաչեսլավ Իվանկովի սպանության հանցակիցներից մեկին, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Ռուսաստանի Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն: «Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն Ռուսաստանի ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչության քրեական հետախուզության համագործակցությամբ Վյաչեսլավ Իվանկովի սպանության վերաբերյալ քրեական գործի քննության շրջանակում ձերբակալել է Մուրթազ Շադանիային: Նրան առաջադրվել է ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածի 2-րդ մասով (սպանություն) եւ 222-րդ հոդվածի 3-րդ մասով (զենքի ապօրինի շրջանառություն) նախատեսված հանցագործությունների կատարման մեղադրանք»,- ասել է նա: 2009 թվականի ամռանը դիպուկահարը Իվանկովին ծանր վիրավորել էր Մոսկվայի Խորոշեւսկի խճուղու վրա գտնվող ռեստորանից դուրս գալիս: Յապոնչիկը մահացել էր մի քանի ամիս հետո: Քննության վարկածով՝ Շադանիան Իվանկովի սպանությունը, որն այդ ժամանակ հանցավոր հիերարխիայում բարձր դիրք էր զբաղեցնում, իրականացրել է կազմակերպված խմբի կազմում: «Շադանիան գաղտնի հետեւել է Իվանկովին՝ ապրելակերպը պարզելու եւ սպանության վայրը ընտրելու համար: Դրանից բացի, նա ապահովել է Մոսկվա զենքի փոխադրումը, որից հետագայում կրակել են զոհի վրա: Հարձակման օրը՝ 2009 թվականի հուլիսի 28-ին, մեղադրյալը մյուս հանցակիցների թվում հետեւել է հանցագործության վայրին հարակից տարածքներին՝ ապահովելով սպանությունը կատարելիս կազմակերպված խմբի անդամների անվտանգությունը»,- ասել է Պետրենկոն: Նրա խոսքով՝ քննիչը դատարան է դիմել մեղադրյալին կալանավորելու միջնորդությամբ եւ շարունակում է պարզել իրագործված սպանության մանրամասները եւ բոլոր հանցակիցներին:
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
21:19
21:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02