«Փաստ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երեկ այսպիսի գրառում է կատարել. ««Իմ քայլը» խմբակցությունը պառլամենտարիզմի մաստեր-կլաս ցուցադրեց ԱԺ-ում»: Խոսքը ՍԴ-ի 7 դատավորներից ազատվելու հարցով հանրաքվե անցկացնելու որոշմանը հասնելու սցենարի ու ընդհանրապես նիստի ընթացքի մասին է: Իրականում ոչ միայն փորձագետները, այլեւ սոցցանցային օգտատերերը, մեղմ ասած, համաձայն չէին այս գնահատականի հետ: Քաղաքագետներից մեկը մեզ հետ զրույցում նույնիսկ նշեց. «Այո, դա իրոք մաստեր կլաս էր: Բայց այն մասին, թե ինչպես չի կարելի վարվել Սահմանադրության եւ օրենքների հետ, եւ ինչպես չի կարելի զբաղվել քաղաքականությամբ»: Մեր զրուցակիցը նաեւ նշեց, որ նախօրեի որոշումը դեռ չի նշանակում, որ հանրաքվե լինելու է: Ժամանակ կա, ընթացակարգեր կան... Նրա կարծիքով, չի բացառվում, որ սա պարզապես ՍԴ դատավորներին ճնշելու մի վերջին քայլ էր, քանի որ նախորդները ձախողվեցին: Դրա մասին է խոսում նաեւ այն, որ վարչապետն իր ելույթում կոչ արեց դատավորներին մինչեւ նախագահի կողմից վավերացումը գնալ վաղաժամ կենսաթոշակի: Մյուս կողմից, առկա է միջազգային կառույցների սուր արձագանքը, որն, ամենայն հավանականությամբ, դեռ շարունակություն է ունենալու: Ավելին, որքան էլ իշխանությունները պնդում են, թե ամեն ինչ հարթ է ընթացել, մեր տեղեկություններով, փետրվարի 5-ին ԵԱՀԿ եւ ԵԽ անդամ երկրների դեսպանների հետ ԱԺ նախագահի հանդիպման ժամանակ քննարկումը եւ դեսպանների արձագանքը շատ բուռն են եղել»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
21:19
21:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02