Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ներկայացրել է 4,8 տրլն դոլար բյուջեի նախագիծը, որում առաջարկ է արվում 21%-ով կրճատել օտարերկրյա օգնության, ինչպես նաև սոցիալական անվտանգության ցանցի ֆինանսավորման ծավալներն ու փոխարենը միլիարդավոր դոլարներ տրամադրել Մեքսիկայի հետ սահմանին վիճահարույց պատի կառուցմանը, գրում է Daily Mail-ը:
Հատկանշական է, որ նախագահի վարչակազմը նախորդ տարի պատի կառուցման համար ավելի շատ գումար էր պահանջել՝ 5 մլրդ դոլար:
Ընդհանուր առմամբ, նախագահն առաջարկում է 2 մլրդ դոլար հատկացնել պատի կառուցմանը, ինչպես նաև 0,3%-ով ավելացնել երկրի ռազմական ծախսերը (ընդհանուր 740,5 մլրդ դոլար) ու նաև հավելյալ ֆինանսավորում տրամադրել Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությանը (ՆԱՍԱ):
Թրամփն առաջարկել է 12%-ով ավելացնել ՆԱՍԱ-ի ֆինանսավորումը, որպեսզի հնարավոր լինի իրագործել տիեզերագնացներին դեպի Լուսին ուղարկելու հավակնոտ ծրագիրը: Թրամփը մտադիր է ծրագիրն իրագործել մինչ 2024թ.: Նախագահն առաջարկել է ՆԱՍԱ-ի ֆինանսավորումը հասցնել 25,2 մլրդ դոլարի, ինչը, հաստատվելու դեպքում, 1990-ական թվականներից ի վեր ամենաբարձր ցուցանիշը կլինի:
Daily Mail-ը նկատում է, որ նախագահի առաջարկած բյուջեի նախագիծը դժվար թե ընդունվի Կոնգրեսի՝ դեմոկրատների վերահսկողության ներքո գտնվող Ներկայացուցիչների պալատի կողմից:
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
21:19
21:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02