ARM | RUS |

Արցախի իշխանությունները մշտապես բաց են միջազգային համագործակցության համար. Զ.Մնացականյան

10.02.20 | 23:24

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ելույթ է ունեցել «Պահպանելով և ամրապնդելով ջանքերը» խորագրով Միջուկային անվտանգության հարցերով միջազգային համաժողովին: Իր ելույթում նախարարը մասնավորապես ընդգծել է. «Կցանկանայի շնորհակալություն հայտնել գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին՝ Վիեննայում միջուկային անվտանգության հարցերով երրորդ համաժողովն անցկացնելու համար: Օգտվելով առիթից՝ ևս մեկ անգամ իմ ջերմ շնորհավորանքներն եմ հղում Ձեզ՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթում եմ ամենայն հաջողություն այս կարևոր և պարտավորեցնող առաքելության մեջ: Խոսքս ցանկանում եմ սկսել նախկին գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյին հարգանքի տուրք մատուցելով. վերջինիս մեկ տասնամյակից ավելի հանձնառությունն ու փորձը Գործակալությանը մղել են բազում ուշագրավ նվաճումների ՄԱԳԱՏԷ-ի՝ գլխավոր տնօրեն Ամանոյի առաջարկի հիման վրա առաջ քաշված նշանաբանի ներքո՝ «Ատոմները հանուն խաղաղության և զարգացման»: 2019-ի մայիսին պարոն Ամանոն աշխատանքային այց էր կատարել Հայաստան: Իմ երկրի ղեկավարության հետ ունեցած բարձր մակարդակի հանդիպումները հանդիսացան Հայաստանի և ՄԱԳԱՏԷ-ի միջև բեղմնավոր համագործակցության վկայություն և նախանշեցին նոր ուղղություններ մեր ապագա համատեղ ջանքերի համար: Պարոն նախագահ, Կցանկանայի ընդգծել այս համաժողովի բացառիկ ընդգրկունությունը, որը մեզ՝ անդամ-պետություններիս, հնարավորություն է ընձեռում կիսել հեռանկարները, մարտահրավերները և ձեռքբերումները, համատեղ ուրվագծել այն միջոցառումները, որոնք երկխոսության և համագործակցության միջոցով կխթանեն գլոբալ միջուկային անվտանգության ամրապնդումը: Վստահ եմ, որ այսօր ընդունվելիք նախարարական հռչակագիրը կդառնա կարևոր հանգրվան միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերի համար՝ ուղղված գլոբալ չտարածման ռեժիմի ամրապնդմանը և ի ցույց կդնի մեր ընդհանուր հանձնառությունը՝ պահպանելու միջուկային անվտանգության ռեժիմում բարձր չափանիշները։ 2016 թվականի Միջուկային անվտանգության միջազգային երկրորդ համաժողովից ի վեր, ցավոք, աշխարհը չի դարձել ապրելու համար առավել լավ և անվտանգ: Այսօր հարափոփոխ աշխարհում գլոբալ անվտանգության միջավայրն առերեսվում է արագ զարգացող սպառնալիքների, ինչպիսիք են տեխնոլոգիական զարգացման հետ կապված սպառնալիքները և կիբերհարձակումները։ Մենք չգիտենք կամ չենք կարող պատկերացնել, թե վաղը, տեսանելի ապագայում ինչ և որքան նոր սպառնալիքներ ի հայտ կգան: Դա նշանակում է, որ միջուկային անվտանգության ազգային ռեժիմները, կարգավորող համակարգերը պետք է լինեն ճկուն, հարմարվող և դիմակայուն։ Տեղեկատվության փոխանակումը, փորձառության և փորձի փոխանակումը սպառնալիքը ժամանակին հայտնաբերելու և հասցեագրելու առանցքային նախադրյալներն են: ՄԱԳԱՏԷ-ի կողմից անդամ պետությունների ազգային անվտանգության ռեժիմները բարելավելու նպատակով վերջիններիս տրամադրվող շարունակական աջակցությունն անփոխարինելի է: Պարոն նախագահ, Որպես չտարածման քաղաքականության ուժեղ աջակից՝ Հայաստանը վերահաստատում է իր լիակատար հանձնառությունը չտարածման մասին պայմանագրին և այլ համապատասխան պայմանագրերին, ինչպես նաև ՄԱԳԱՏԷ-ի երաշխիքային համաձայնագրերին և լրացուցիչ արձանագրությանը: Հաշվի առնելով, որ անդամ պետությունում միջուկային անվտանգության համար պատասխանատվությունն ամբողջովին այդ պետության իրավասության տիրույթում է, մենք մշտապես մեր ամուր աջակցությունն ենք հայտնել միջազգային միջուկային անվտանգության շրջանակներում և չտարածման ռեժիմում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ունեցած էական և առաջատար դերին: Միջուկային էներգիայի խաղաղ օգտագործումը իմ Կառավարության համար կենսական նշանակություն ունի՝ տնտեսական զարգացման և էներգետիկ անվտանգության առումով: Հայաստանը մեծապես կարևորում է միջուկային անվտանգության ամրապնդումն ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակներում՝ միջազգային իրավական գործիքակազմի վավերացման և իրագործման, ինչպես նաև ՀՀ ԱԷԿ-ի և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության և անվտանգությանն ուղղված ամուր ազգային օրենսդրության ձևավորման, միջուկային կայանքների և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության կանոնների հաստատման միջոցով: Հայաստանը պարբերաբար սերտորեն համագործակցում է միջազգային գործընկերների հետ միջուկային էներգիային առնչվող բոլոր հարցերի շուրջ։ Հայաստանը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցները միջուկային և ճառագայթային անվտանգության ամրապնդման և պահպանման ուղղությամբ: Մենք մեծապես գնահատում ենք ՄԱԳԱՏԷ-ի դերը և շարունակական աջակցությունը Հայաստանին՝ ուղղված Հայկական ԱԷԿ-ի անվտանգության բարձրագույն չափանիշների ապահովմանը: Մասնավորապես, ՄԱԳԱՏԷ-ի բազմաթիվ տեսչական ստուգումները և գնահատման առաքելությունները վերահաստատել են Հայաստանի հանձնառությունը իր միջազգային պարտավորությունների կատարմանը, ինչպես նաև բաց ու թափանցիկ լինելու բարձրագույն մակարդակը: Միջազգային պայմանագրերի պահանջներից որևէ խախտում կամ շեղում չի արձանագրվել: Հայաստանը լիովին կատարում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 1540 բանաձևով ստանձնած իր միջազգային պարտավորությունները: Հայաստանի 2015-2020թթ. Գործողությունների ազգային ծրագիրը ուրվագծում է հստակ քայլերի շարք՝ սկսած արդեն իրականացվող ազգային միջոցառումների վերանայումից մինչև ընթացիկ և սպասվող գործողությունների համակարգում: Մենք նաև ակտիվորեն մասնակցում ենք միջուկային չտարածման նախաձեռնություններին, ինչպիսիք են Միջուկային ահաբեկչության դեմ պայքարի գլոբալ նախաձեռնությունը և տարածման անվտանգության նախաձեռնությունը: Հայաստանի կառավարությունը շարունակաբար համագործակցում է իր միջազգային գործընկերների հետ երկկողմ և բազմակողմ մակարդակներում՝ միջուկային մաքսանենգության դեմ պայքարում իր ազգային կարողություններն առավել ամրապնդելու ուղղությամբ: Մենք խորին մտահոգությամբ հետևում ենք մեր տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին և, մասնավորապես, Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի հետ կապված իրավիճակին: Բազմակողմանի դիվանագիտության իրական նվաճում հանդիսացող այդ համաձայնագրի ստորագրումն աշխարհին տրամադրեց միջուկային տարածման ռիսկի նվազեցման կարևոր գործիք, և մենք կոչ ենք անում բոլոր գործընկերներին հարգելու համաձայնագրով ստանձնած իրենց պարտավորությունները, խուսափել այնպիսի քայլերից, որոնք կարող են հանգեցնել լարվածության սրացման, և ձեռնարկել բոլոր հնարավոր ջանքերը համաձայնագիրը պահպանելու համար: Հայաստանը ողջունում է խնդրի վերաբերյալ ներառական և բաց երկխոսությունը վերսկսելու ուղղությամբ գործադրվող դիվանագիտական և բազմակողմանի հարթակում բոլոր ջանքերը: Մենք գոհունակություն ենք հայտնում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության թիմին և նրա ղեկավարությանը՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ներքո Իրանի՝ միջուկային ոլորտին առնչվող պարտավորությունների հաստատման և մոնիտորինգի հարցում իրենց նվիրված, պրոֆեսիոնալ և անաչառ աշխատանքի համար և ակնկալում ենք ՄԱԳԱՏԷ-ի և Իրանի միջև շարունակական համագործակցություն՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի և ՄԱԿ-ի ԱԽ 2015 թ. 2231 բանաձևի իրագործման ուղղությամբ: Եվ վերջում, պարոն նախագահ, Ադրբեջանը ներկայացնող բանախոսը շինծու և անհիմն մեղադրանքներ հնչեցրեց Հայաստանի և Արցախի հասցեին։ Դրանք ամբողջովին հերքվում են: Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության տարածքն ամբողջովին գտնվում է Արցախի իշխանությունների լիարժեք և օրինական վերահսկողության ներքո, և ոչինչ հակառակը չի մատնանշում: Արցախի իշխանությունները մշտապես բաց են միջազգային համագործակցության համար, և ադրբեջանական մեղադրանքները կարող են հեշտությամբ ստուգվել և առ ոչինչ ապացուցվել: Եզրափակելով խոսքս՝ ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի վճռական հանձնառությունը միջուկային զինաթափման, միջուկային զենքի չտարածման և միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման մեր համատեղ նպատակներին և հաջողություն մաղթել համաժողովին»,-ասել է նա:


Ջերմաստիճանն այսօրվանից կբարձրանա

Ջերմաստիճանն այսօրվանից կբարձրանա

16:45

Ըստ Փաշինյանի՝ Ագարակն ու Մեղրին տարածաշրջանային և համաշխարհային մակարդակով կենտրոնական դիրք կունենան

Ըստ Փաշինյանի՝ Ագարակն ու Մեղրին տարածաշրջանային և համաշխարհային մակարդակով կենտրոնական դիրք...

16:21

Անհրաժեշտ է վերլուծություն, ինչպես նաև պետք է հաշվի առնել իրանական կողմի վերաբերմունքը․ Կոպիրկինը՝ TRIPP նախագծի մասին

Անհրաժեշտ է վերլուծություն, ինչպես նաև պետք է հաշվի առնել իրանական կողմի վերաբերմունքը․...

16:02

Արմեն Գրիգորյանը Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում  ճգնաժամ չի տեսնում

Արմեն Գրիգորյանը Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում ճգնաժամ չի...

16:01

Այս օրն իր մեջ ունի թե բերկրանք, թե ցավոք, դառնություն. Ռոբերտ Քոչարյան

Այս օրն իր մեջ ունի թե բերկրանք, թե ցավոք, դառնություն. Ռոբերտ...

15:51

Կար ժամանակ, երբ մայիսը մեր հաղթանակների ու հպարտության ամիսն էր, մեզնից դա խլեցին․ Գագիկ Ծառուկյան

Կար ժամանակ, երբ մայիսը մեր հաղթանակների ու հպարտության ամիսն էր, մեզնից դա խլեցին․ Գագիկ...

15:49

ԱԳՆ ղեկավար կազմը՝ «Հաղթանակ» զբոսայգում

ԱԳՆ ղեկավար կազմը՝ «Հաղթանակ» զբոսայգում

15:33

Քաղաքացիներն արգելափակվել էի Կարմիր կամրջի տակ

Քաղաքացիներն արգելափակվել էի Կարմիր կամրջի տակ

15:28

Հաղթանակի տոնը ձախողելու փորձեր չեն եղել․ Պեսկով

Հաղթանակի տոնը ձախողելու փորձեր չեն եղել․ Պեսկով

14:34

Ռոզա Գիսլադոտիրի «Ժամանակի արտացոլանքը» առաջին անհատական ցուցահանդեսը` Հայաստանում

Ռոզա Գիսլադոտիրի «Ժամանակի արտացոլանքը» առաջին անհատական ցուցահանդեսը`...

14:06

Հաղթանակը միշտ եղել է և միշտ մերը կլինի․ Պուտին

Հաղթանակը միշտ եղել է և միշտ մերը կլինի․ Պուտին

13:07

Այս Եռատոնը մեզ հիշեցնում է Շուշիի ազատագրման փառքը, մեր բանակի ծնունդը և հերոսներին․ Արցախի ԱԺ նախագահ

Այս Եռատոնը մեզ հիշեցնում է Շուշիի ազատագրման փառքը, մեր բանակի ծնունդը և հերոսներին․ Արցախի ԱԺ...

12:49

Այսօր, երբ բռնազավթված է Արցախը, պարտավոր ենք հետամուտ լինել արցախահայության իրավունքների պաշտպանությանը․ Վեհափառ

Այսօր, երբ բռնազավթված է Արցախը, պարտավոր ենք հետամուտ լինել արցախահայության իրավունքների...

12:34

Մենք հավատում ենք, որ միասին կարող ենք կառուցել ուժեղ, անվտանգ և արժանապատիվ հայրենիք․ Գագիկ Ծառուկյան

Մենք հավատում ենք, որ միասին կարող ենք կառուցել ուժեղ, անվտանգ և արժանապատիվ հայրենիք․ Գագիկ...

12:14

Եթե հնարավորություն ունենա՝ այս օրը մոռացության կտա․ Թաթոյան

Եթե հնարավորություն ունենա՝ այս օրը մոռացության կտա․...

11:55

Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել «Հաղթանակ» զբոսայգու Անմար կրակի մոտ

Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել «Հաղթանակ» զբոսայգու Անմար կրակի...

11:38

Փաշինյա՛ն, բա որ Արցախը մերը չի եղել, ինչո՞ւ 5000 լույսի կտոր տղաներին զոհեցիր, ինչո՞ւ էիր որդուդ Արցախ ծառայության ճանապարհում. Շարմազանով

Փաշինյա՛ն, բա որ Արցախը մերը չի եղել, ինչո՞ւ 5000 լույսի կտոր տղաներին զոհեցիր, ինչո՞ւ էիր որդուդ...

11:16

Այսօր առավել քան երբեւէ կարեւոր է պահպանել խաղաղությունը․ Ալեն Սիմոնյան

Այսօր առավել քան երբեւէ կարեւոր է պահպանել խաղաղությունը․ Ալեն...

10:52

Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 479 տոննա դիզվառելիք

Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 479 տոննա դիզվառելիք

10:26

Որևէ պետության հաշվին որևէ պետության հետ հարաբերություն չի զարգացվում․ Արման Սարգսյան

Որևէ պետության հաշվին որևէ պետության հետ հարաբերություն չի զարգացվում․ Արման...

10:09

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44