Microsoft-ը մշակողների համար օպերացիոն համակարգի Windows 10X էմուլյատոր է թողարկել։ Օպերացիոն համակարգը նախատեսված է երկու դիսփլեյով կամ ծալվող էկրանով սարքավորումների համար, հայտնում է Lenta-ն՝ հղում կատարելով The Verge-ին։ Ընկերությունը համակարգը թողարկել է մշակողների համար, որպեսզի նրանք կարողանան մինչեւ ավարտական ռելիզը թեսթավորել իրենց հավելվածները նորացված ինտերֆեյսում։ Թերթը հայտնում է, որ Windows 10X-ը ստացել է նոր եւ պարզեցված դիզայն, «Մեկնարկ»-ի նոր մենյու եւ հավելվածների համար երկու ակտիվ հատվածներ։ Նաեւ համակարգում անհետացել են սալիկային գործառույթները, որոնք կային Windows 10-ում եւ ավելի վաղ օպերացիոն համակարգերում։ Windows 10X-ը կառուցված է հաշվի առնելով երկու դիսփլեյները, որոնց վրա կարելի է մեկ կամ մի քանի հավելված բացել։ Առաջին էկրանին կարելի է բացել տեքստային խմբագրիչը, իսկ երկրորդի վրա՝ բրաուզերը, լուսանկարները կամ մեդիաձայնարկիչը։ Բացի այդ, տեքստ հավաքելիս վիրրտուալ ստեղնաշարը տեղադրվում է էկրաններից մեկի վրա։ Թերթը նշում է, որ համակարգը դիսփլեյի ամբողջ տարածքը չի զբաղեցնում՝ ակտիվ հատված թողնելով լրացուցիչ հավելվածների համար։ Էկրանների ներքեւի մասում տեղադրվում է Wonder Bar-ը՝ հատուկ վահանակ, որի վրա կարելի է տեղադրել հավելվածների, կատալոգների, հաճախ օգտագործվող ֆայլերի պիտակները։ Ծրագրերի մի մասը կարող է գործարկվել «պատկերը պատկերում» ռեժիմով, որը կլինի բոլոր պատուհանների վերին մասում։ Փետրվարի 11-ին հայտնի է դարձել, որ Microsoft-ը փնտրում է մասնագետներ, որոնք կաշխատեն Windows 10X-ում ձայնային կառավարման համակարգի վրա։ Ընկերության ծրագրերի համաձայն, ձայնային օգնականի միջոցով ՕՀ-ում կարելի կլինի կառավարել աշխատանքային սեղանի եւ հավելվածների գործառույթները։
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
21:19
21:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02