Facebook-ը զգուշացրել է նորարարությունների եւ կարծիքն ազատ արտահայտելու սպառնալիքների մասին՝ Եվրամիության կողմից մի շարք կանոնների հրապարակումից առաջ, որոնք կարող են զսպել ամերիկյան եւ չինական տեխնոլոգիական ընկերություններին, հաղորդում է Reuters-ը: Սոցցանցերի հսկան իր մտավախություններ է հայտնել Բրյուսելում ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերիգ եւ ԵՄ հակամոնոպոլ կառավարման ղեկավար Մարգարեթ Վեստեգերի եւ ԵՄ արդյունաբերության ղեկավար Թիերի Բրետոնի հանդիպումից առաջ: Վեստեգերը եւ Բրետոնը պետք է այս շաբաթ հայտարարեն առաջարկների մասին, որոնք ուղղված են ԵՄ արդյունաբերական տվյալների մեծ քանակության օգտագործմանն ու Facebook-ի, Google-ի եւ Amazon-ի դոմինանտության վիճարկմանը: Նրանք նաեւ կառաջարկեն կանոններ, որոնք կկարգավորեն արհեստական ինտելեկտի օգտագործումը: Հղում անելով նրան, որ ԵՄ-ն կարող է ինտերնետ ընկերությունների վրա դնել ատելության տարածման եւ այլ անօրինական արտահայտությունների համար պատասխանատվությունը, Facebook-ը հայտարարել է, որ դրանով անտեսվում է ինտերնետի բնույթը: «Նման պատասխանատվությունը խեղդում է նորարարությունը, ինչպես նաեւ կարծիքն ազատ արտահայտելու հնարավորությունը»,- ասվում է քննարկման փաստաթղթում: «Կարգավորումը, որն ընկերություններից պահանջում է 24 ժամվա ընթացքում հեռացնել ատելության խոսքը, էլ ավելի խեղաթյուրված խթաններ կստեղծի»,- ասվում է փաստաթղթում, որը կարգավորող մարմիններին առաջարկում է բալանսավորել կարծիքն ազատ արտահայտելու անվտանգությունն ու գաղտնիության շահերը:
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
21:19
21:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02