ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է վստահությունը չարաշահելու եղանակով խոշոր եւ առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ, յուրացում եւ կողոպուտ կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործի նախաքննությունը: ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախաքննության ընթացքում իրականացված քննչական եւ այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է հանցագործության կատարման մեխանիզմը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Արմավիրի մարզի բնակիչ է՝ ծնված 1985 թվականին: Մասնավորապես՝ նախաքննության ընթացքում պարզվել է, որ Արմավիրի մարզի բնակիչը, տիրապետելով մարդկանց վստահությունը ձեռք բերելու եւ հեշտությամբ մոլորության մեջ գցելու հոգեբանական հնարքներին, որոշել է խաբեությամբ հափշտակություններ կատարել, իսկ որպես զոհ ընտրել եւ թիրախավորել է ամուսնալուծված կամ միայնակ ապրող կանանց: Իր մտադրությունն իրագործելու համար նրանց հետ հիմնականում ծանոթություն է հաստատել «Ֆեյսբուք» եւ «Օդնոկլասնիկի» սոցիալական կայքերի միջոցով, որի ժամանակ ներկայացել է իբրեւ պետական պաշտոնատար անձ եւ վստահելի անձնավորության տպավորություն թողնելու նպատակով՝ ամուսնանալու, ընկերակցելու, սոցիալական եւ բնակարանային պայմանները բարելավելու կեղծ խոստումներ տալով, բնակարանի ձեռքբերման շինծու պատրվակով, չարաշահելով թվով 14 կանանց վստահությունը՝ 2017-2019 թթ. ընթացքում կատարել է 18 դրվագ ուրիշի գույքի զգալի, խոշոր եւ առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ՝ ընդհանուր առմամբ հափշտակելով շուրջ 30.000.000 ՀՀ դրամ գումար: Այնուհետեւ, որպեսզի խաբեությամբ հափշտակված գումարներն օրինականացնի, իր ազգականներին, ծանոթներին ու մտերիմներին հաշվառել է վճարային համակարգերից մեկում եւ տիրապետելով մուտքանվանն ու գաղտնաբառին՝ բջջային հեռախոսի հավելվածի միջոցով անձամբ տնօրինել է նրանց հաշվառման հաշիվները, որոնց էլ տուժող կանայք փոխանցել են գումարները: Արդյունքում՝ հաշիվներին փոխանցված գումարները զանազան բանկային գործարքների կատարման, այն է՝ գումարը հաշվից հաշիվ փոխանցելու, ապա՝ կանխիկացնելու եղանակով հափշտակել է: Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Արմավիրի մարզի բնակչին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (խարդախություն) 1-ին մասով (երկու դրվագ), ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (տասը դրվագ), 179-րդ հոդվածի (յուրացում) 2-րդ մասի 3-րդ կետով (մեկ դրվագ), ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (չորս դրվագ) եւ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի (կողոպուտ) 2-րդ մասի 4-րդ կետով (մեկ դրվագ): Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
21:19
21:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02