Հայաստանը Եվրոպային հետաքրքրում է միայն ղարաբաղյան հիմնախնդրի եւ տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության թուլացման տեսանկյունից: Այս մասին այսօր` փետրվարի 19-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի առաջին օմբուդսմեն, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը: Նա նշեց, որ Հայաստանի ներքին իրավական գործընթացները քիչ են հետաքրքրում միջազգային հանրությանը, այդ թվում նաեւ` Եվրոպային: «Եթե իշխանությունները ցանկանում են իրենց համար ժողովրդավարական ղեկավարության իմիջ ստեղծել, ապա պետք է հետեւեն օրենքներին, ինչը լեգիտիմության նշաններից մեկն է: Իսկ մենք այս հարցում ոչ թե հետընթաց, այլև ձախողում ենք ապրում»,- նշեց Ալավերդյանը: Ըստ նրա` եթե օրինականություն ասելով հասկանանք միայն ընտրությունների արդյունքում ստացված ձայները եւ բացառենք օրենքի գերակայությունը, ապա Հայաստանը կարող է հեշտությամբ հայտնվել մի իրավիճակում, որում ժամանակին եղել է ֆաշիստական Գերմանիան: «Այնտեղ Հիտլերը նույնպես իշխանության էր եկել` հավաքելով ձայների մեծամասնությունը, սակայն օրենքների խախտումը հանգեցրեց նրան, ինչի ականատեսը դարձավ ամբողջ աշխարհը»,- եզրափակեց իրավապաշտպանը:
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
21:19
21:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02