ԱՄՆ փոխդեսպանի պաշտոնակատար Լիա Միլերը, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի և «Փրոջեքթ Հարմոնի ինթերնեյշընլ» կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն Մարիամ Մարտիրոսյանի հետ միասին, այսօր ներկա է գտնվել Ամերիկյան գրադարանի և դասընթացների կենտրոնի բացման պաշտոնական արարողությանը, տեղեկացնում է ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունը։ Իջևանում տեղակայված այս կենտրոնը գիտելիքների հարստացման մի նոր օջախ է, որը ձևավորվել է ԱՄՆ դեսպանության աջակցությամբ Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի տարածքում։ Ամերիկյան գրադարանը և դասընթացների կենտրոնը ԱՄՆ կառավարության ֆինանսավորմամբ Տավուշի մարզում «Փրոջեքթ Հարմոնի ինթերնեյշընլ» կազմակերպության կողմից իրականացվող ծրագրի ամենամեծ բաղադրիչն է։ Կազմակերպության կողմից Տավուշում իրականացվող ծրագրով ամերիկյան աջակցության միջոցով կազմակերպվում են անգլերենի և այլ դասընթացներ պատանիների և երիտասարդների համար, իրականացվում են կարողությունների զարգացման տարբեր նախաձեռնություններ և ապահովվում են ռեսուրսներ, որոնք կօգնեն ավելի հստակ պատկերացում կազմել ամերիկյան հասարակության մասին։ Ամերիկյան գրադարանը և դասընթացների կենտրոնը տեղի համայնքի համար կկազմակերպի ուսումնական տարբեր ծրագրեր՝ միտված այնպիսի կարողությունների զարգացմանը, որոնք կարևոր են ժողովրդավարական արժեքների և քաղաքացիական ակտիվության տեսանկյունից։ Դասընթացների հիմնական ուղղություննեը կներառեն՝ անգլերենի ուսուցում, մեդիագրագիտություն, նախագծերի մշակում և իրականացում, առաջնորդական հմտություններ, հաղորդակցության հմտություններ և այլն։ Ամերիկյան գրադարանը և դասընթացների կենտրոնը հագեցած է անհրաժեշտ սարքավորումներով և ունի ամերիկյան գրքերի և այլ նյութերի հարուստ հավաքածու։ Այստեղ կկազմակերպվեն նաև կինոդիտումներ, գրական ակումբներ և տարբեր թեմաներով դասախոսություններ՝ հրավիրված մասնագետների ներգրավմամբ։
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
21:19
21:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02