Հայաստանի Ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել.
«ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) քրեական գործ է հարուցել ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի դատվածություն ունենալու մասին՝ «Հրապարակ» օրաթերթի հրապարակման հիմքով։ Համաձայն ՀՔԾ հաղորդագրության, գործը հարուցվել է 2020 թվականի փետրվարի 13-ին «hraparak.am» կայքում հրապարակված «Սուրեն Պապիկյանը թաքցրել է իր դատվածության փաստը» վերտառությամբ և 2020 թվականի փետրվարի 14-ին «lragir.am» կայքում հրապարակված «Սուրեն Պապիկյանն ակնարկել է, թե ով է իր մասին գաղտնի տեղեկության արտահոսք կազմակերպել» վերտառությամբ հոդվածների առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով և 308-րդ հոդվածի 1-ին մասով` պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ մարդու անձնական կյանքի գաղտնիք համարվող, ոչ հանրամատչելի տեղեկությունն ապօրինի հավաքելու, պահելու և այլ անձի կողմից այդ տեղեկությունն ապօրինի տարածելու ենթադրյալ հանցագործության դեպքի առթիվ: Եվ սա այն դեպքում, երբ իրավաբանական, լրագրողական մասնագիտական հանրույթներն արդեն քանի օր արձագանքելով դեպքին, նշում են, որ նախարար Սուրեն Պապիկյանի վերաբերյալ ինֆորմացիան չի կարող փակ լինել, և որ առհասարակ որևէ բարձրաստիճան պաշտոնյայի մասին տեղեկատվությունը հասարակության սեփականությունն է: Տեղի ունեցածը որակում ենք որպես ազատ մամուլի նկատմամբ ոտնձգության, խոսքի ազատության սահմանափակման, լրատվամիջոցների աշխատանքներին իշխանությունների կողմից միջամտության փորձ, ինչը բացարձակապես անընդունելի է հատկապես իրեն ժողովրդավարական հռչակած իշխանության և պետության համար: Իշխանություններին, մասնավորապես՝ իրավապահ մարմիններին, կոչ ենք անում զերծ մնալ լրատվամիջոցների աշխատանքներին միջամտելու, նրանց համար անհարկի խոչընդոտներ ստեղծելու փորձերից: ԶԼՄ-ներն իրենց գործն են կատարում և հանրությանն իրազեկում են երկրում տեղի ունեցող ամենատարբեր իրադարձությունների մասին, տրամադրում են տարատեսակ տեղեկատվություն, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնատար անձանց վերաբերող: Խոսքի ազատությունը բացարձակ արժեք է, և որևէ մեկն իրավունք չունի կասկածի տակ դնել այդ ճշմարտությունը»:
16:45
16:21
16:02
16:01
15:51
15:49
15:33
15:28
14:34
14:06
13:07
12:49
12:34
12:14
11:55
11:38
11:16
10:52
10:26
10:09
11:16 09.05.26
15:33 09.05.26
16:21 09.05.26
14:06 09.05.26
17:25 08.05.26
15:49 09.05.26
16:25 08.05.26
11:55 09.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44