Արցախում երեկ տեղի ունեցած միջադեպի առիթով հարուցվել է վարչական վարույթ: Վարույթի շրջանակում ստուգումներ են իրականացվում, ճշտվում են դեպքի հետ կապված որոշ հանգամանքներ: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության ծառայություն պետ Գառնիկ Ալեքսանյանը` անդրադառնալով երեկ Ստեփանակերտում տեղի ունեցած բողոքի ակցիային, որի մասնակիցները բերման էին ենթարկվել։
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ, օրենսգրքի 182-րդ հոդվածի համաձայն, ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու հիմքով երեկ ժամը 18:55-ին Ստեփանակերտում վարչական ձերբակալման է ենթարկվել 8 քաղաքացի, որոնք ազատ են արձակվել սահմանված երեք ժամը լրանալուն պես»,- նշեց նա:
Ալեքսանյանի ներկայացմամբ` հարուցվել է վարչական վարույթ նշված օրենսգրքի 182-րդ հոդվածի պահանջները չկատարելու հիմքով՝ հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման, օբյեկտների պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելն առաջացնում է տուգանքի նշանակում:
Հիշեցնենք, որ բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին նախագահ Բակո Սահակյանի և ԱԻ նախարար Լևոն Մնացականյանի հրաժարականը։ Artsakh1.am-ի տարածած տեսանյութում երևում է, թե ինչպես են ոստիկանները դադարեցնում ակցիայի մասնակիցների տեղաշարժը և ասում, որ ձայնային ազդանշաններ են կիրառում, ինչը խոչընդոտ է երթևեկող մյուս քաղաքացիների համար: Այնուհետև ոստիկանները պահանջում են քաղաքացիներին ներկայանալ բաժին, սակայն վերջինները հրաժարվում են, ինչից հետո իրավապահները նրանց բերման են ենթարկում:
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
21:19
21:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02