Քրեական օրենսգրքի փոփոխությունները կարող են էապես սահմանափակել լրատվամիջոցների գործունեությունը: Այս մասին փետրվարի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի տեղակալ Արմինե Ֆանյանը:
Նա պարզաբանեց, որ առաջարկվում է ընդլայնել հանցագործությունների շրջանակը ենթադրաբար կատարված հանցագործության մասին կանխահայտորեն կեղծ ցուցմունքներ տալու մասով: «Նոր օրենքով լրատվամիջոցները կարող են քրեական հետապնդման սպառնալիքի բախվել, եթե հրաժարվեն աղբյուրը բացահայտելուց, որը հիմք է հանդիսացել ենթադրյալ հանցագործության վերաբերյալ նյութեր հրապարակելու համար:
Եթե լրատվամիջոցները չբացահայտեն իրենց աղբյուրը, ապա իրավապահ մարմինները կարող են դա որպես հանցագործության մասին կեղծ տեղեկությունների հրապարակում որակել եւ պատասխանատվության ենթարկել լրատվամիջոցներին: Այսպիս նորմը կարող է գործիք դառնալ ցանկացած պետության ձեռքում, որը կցանկանա սահմանափակել լրատվամիջոցների գործունեությունը: Այս օրենքի երկակի մեկնաբանությունից խուսափելու համար հարկավոր է կամ ջնջել այդ հատվածը, կամ խմբագրել այն եւ հստակ նշել, թե որ սուբյեկտը կարող է քրեական պատասխանատվություն կրել` հանցագործության մասին կեղծ տեղեկություններ տարածելու համար: Դա կապահովի ԶԼՄ-ների պաշտպանությունն ու անկախությունը»,- ասաց Արմինե Ֆանյանը:
Հայաստանի փաստաբանների պալատի փոխնախագահ Արութ Աքլունցն էլ իր հերթին ավելացրեց, որ, մասնավորապես, խոցելի վիճակում կհայտնվեն տպագիր ԶԼՄ-ները, քանի որ տպագիր նյութը հրապարակելիս ավելի դժվար է բացահայտել տեղեկատվության աղբյուրը, քան, օրինակ, եթե դա տեսանյութ է: «Սակայն, նույնիսկ տեսանյութում քաղաքացին կարող է լրագրողին հայտնել ենթադրյալ հանցագործության մասին, եւ այդ դեպքում հարց է ծագում. կարո՞ղ են լրատվամիջոցները ինչ-ինչ պատճառներով հետապնդվել, եթե այդ տեղեկատվությունը կեղծ լինի: Առաջարկվող փոփոխությունները կօգնեն պարզություն մտցնել նման իրավիճակներում»,- պարզաբանեց նա:
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
21:19
21:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02