2019 թվականը ռեկորդային է դարձել աճուրդներում վաճառված արվեստի ստեղծագործությունների թվով։ Այս մասին իր ամենամյա զեկույցում հայտնել է ֆրանսիական Artprice գործակալությունը, որը արթ-շուկայում իրավիճակի մոնիթորինգով է զբաղվում, հայտնում է RFI-ը։ Զեկույցի հեղինակները հաշվի են առել հրապարակային վաճառքի արդյունքները։ Գործակալության տվյալներով՝ ամբողջ աշխարհում 2019թ․ աճուրդում վաճառվել է ռեկորդային 550 000 արվեստի ստեղծագործություն՝ մոտ 13,3 մլրդ դոլար ընդհանուր գումարով։ France-Presse գործակալությունը հիշեցնում է, որ 2018թ․ աճուրդներում վաճառվել է 539 000 արթ-օբյեկտ։ 550 000 ստեղծագործությունների մեջ մտնում են քանդակներ, գեղանկարներ, նկարներ, փորագրություններ, լուսանկարներ, տեքստիլ, ինստալյացիաներ եւ տեսանյութեր։ Հաշվի չեն առնվել անտիկ արվեստի առարկաներն ու կահույքը։ Ամենամեծ թվով լոտերը վաճառել է Sotheby’s աճուրդային տունը (ընդհանուր վաճառքի 32,9 %-ը), նրան հետեւում են Christie’s-ը (25,4%) եւ Phillips-ը (11,9%)։ Զեկույցում հատուկ նշվում է, որ տարեկան ռեկորդը սահմանվել է չնայած նրան, որ ընդհանուր առմամբ արվեստի ստեղծագորխությունների շուկայի ծավալը կրճատվել է 14 տոկոսով։ Այս ոլորտում առաջատարներ են համարվում Ֆրանսիան, ԱՄՆ-ը եւ Չինաստանը, որոնք ապահովում են արթ-շուկայի 82 տոկոսը։ Ընդ որում, գլխավոր «աճուրդային մայրաքաղաքներ» են մնում Նյու Յորքը, Լոնդոնը եւ Հանկոնգը։
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
21:19
21:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02