Ադրբեջանի հարցերով ԵԽԽՎ մոնիթորինգային կոմիտեի համազեկուցողներ ավստրիացի Ստեֆան Շեննախն ու բրիտանացի Ռոջեր Գեյլը լուրջ անհանգստություններ են հայտնել Ադրբեջանում վերջերս տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է turan.az կայքը: «Մենք խորապես անհանգստացած ենք խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանության բռնությունների սրացումից», - ասել են նրանք` նկատի ունենալով 2020 թվականի փետրվարի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներին անհամաձայնություն հայտնած խաղաղ ցուցարարների նկատմամբ ադրբեջանցի իրավապահների բռնությունները: Համազեկուցողները հատուկ անհանգստություն են հայտնել դեպքերը լուսաբանող լրագրողների նկատմամբ բռնության մասին «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության հայտարարությունների առնչությամբ: Համազեկուցողների մոտ ամենամեծ անհանգստությունն առաջացրել է բողոքի ակցիաների ժամանակ ավելի քան 100 մարդու ձերբակալությունը, իսկ մինչ բողոքի ակցիան արտախորհրդարանական ընդդիմության առաջնորդների` Իլգար Մամեդովի («Ռեալ» կուսակցություն), Արիֆ Հաջիլըի («Մուսավաթ» կուսակցություն), Ռուսլան Իզզաթլեի (D 18 շարժում) և Մեհման Հուսեյնովի (Լրագրողների անվտանգության և ազատության ինստիտուտ) ձերբակալությունները: «Բազմակարծության այդպիսի ճնշումը բացարձակ անընդունելի է և պետք է անհապաղ դադարեցվի»,-եզրափակել են իրենց խոսքը համազեկուցողները` կոչ անելով Ադրբեջանի իշխանություններին թույլ տալ խաղաղ բողոքի ակցիաները ժողովրդավարական գործընթացի շրջանակում: Ադրբեջանում փետրվարի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո մի քանի բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Բաքվում` Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց: Բոլոր ակցիաները ոստիկանությունը բռնի ուժով ցրել է` ձերբակալելով ավելի քան 100 մարդու, նրանց թվում` ընդդիմադիր քաղաքական գործիչների և պատգամավորության թեկնածուների:
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
21:19
21:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02