Ինչպես արդեն տեղեկացրել ենք մարտի 6,7 և 8-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հանդես կգա ուկրաինական «WATERLAND» ատրակցիոն շոուն, որն այլ կերպ հայտնի է որպես կրկես ջրի վրա։ «WATERLAND» -ի առանձնահատկությունն այն է, որ ստեղծվել է շնորհիվ ոչ միայն պրոֆեսիոնալ արտիստների, որոնք հանդես են գալիս տարբեր ժանրերում, այլև՝ ժամանակակից տեխնոլոգիաների։ Կրկեսին բնորոշ սովորական հարթակին փոխարինում է ջրային հարթակը, շատրվանները մոտ 170 տոննա ջուր են արձակում, ինչն ուղեկցվում է լուսային և ձայնային էֆեկտներով։ Շոուն հագեցած է նորագույն տեխնիկայով, իսկ ծրագիրը բազմաթիվ ցնցող համարներով, որոնք ներկայացնում են օդային մարմնամարզիկները, ակրոբատները, ծաղրածուները, հրաշագործները, ինչպես նաև «Fusion dreams» շոու-բալետի և «Dance Breeze» ակվաբալետի արտիստները։
Նմանատիպ ջրային շոու, որը հագեցած է լուսային էֆեկտներով Հայաստանում անցկացվում է առաջին անգամ։
«WATERLAND» ջրային կրկեսի գեղարվեստական ղեկավար Դենիս Միխայլենկոյի խոսքով՝ նմանատիպ ջրային հրավառություն-շոու անելը տարբեր բեմերում միշտ դժվար է, բայց բոլոր փորձությունները հաղթահարվում են։ Հիմնական խնդիրն է ջրի ուժգնության կառավարումը և լողավազանի հատակի լուսային ձևավորումը։ Դրա համար նախապես մեծ քանակությամբ մասնագետներ սկսում են մանրակրկտորեն հավաքել լողավազանը, լույսերը, շատրվանները։ Լուսային գեղեցիկ էֆեկտների համար հավաքվում է մոտ 150 լույս, 30 ջրամղիչ է տեղադրվում ջրի ճիշտ բաշխման համար։ Սարքավորումները հատուկ մեքենաներով նախապես են բերվում, հավաքվում, որպեսզի շոուն իր կատարյալ ձևով հանդես գա։
«WATERLAND» ջրային կրկես այցելողներին սպասվում է աննախադեպ հետաքրքիր և դինամիկ երեկո՝ լի հրաշքներով:
Մինչև 5 տարեկան երեխաների մուտքն անվճար է:
Տոմսերը կարող եք ձեռք բերել www.tomsarkgh.am կայքից ՝արժեքը 2500-ից 20 000 դրամ:
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
21:19
21:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02