Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն օգնություն է առաջարկել Իտալիային ուժգին երկրաշարժի հետեւանքով լրջորեն վնասված բուժհիմնարկների վերականգնման գործում:
«Մենք խիստ անհանգստացած ենք, որ բժշկական հաստատությունները լուրջ վնասվածքներ են ստացել: Ստեղծված իրավիճակում շատ կարեւոր է, որ հիվանդանոցները շարունակեն աշխատել բնականոն ռեժիմով: ԱՀԿ-ն պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել»,–հայտարարել է Եվրոպայում ԱՀԿ-ի տարածաշրջանային տնօրեն Ժուժաննա Յակաբը:
Կազմակերպության ղեկավարությունը օգնություն է առաջարկել Իտալիայի առողջապահության նախարարությանը, սակայն երկրի իշխանություններն առայժմ միջազգային աջակցություն չեն խնդրել:
Պաշտոնական վերջին տվյալների համաձայն՝ տարերային աղետի հետեւանքով զոհվել է 250 մարդ, 260-ից ավելի տուժածներ գտնվում են հիվանդանոցներում: Իտալիայում 6,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել լույս օգոստոսի 24-ի գիշերը: Առաջին ցնցումը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 03:36-ին (Երեւանի ժամանակով՝ 05:36-ին), դրան հաջորդել է եւս մեկը՝ ավելի փոքր ուժգնությամբ: Էպիկենտրոնը գտնվում էր Հռոմից 113 կիլոմետր հյուսիս-արեւելք ընկած շրջանում: Օջախը, ըստ տարբեր տվյալների, 4-ից մինչեւ 10 կիլոմետր խորության վրա էր:
Ստորգետնյա ցնցումների հետեւանքով առավել մեծ ավերածություններ են եղել Ամատրիչե, Ակումոլի եւ Պեսկարա դել Տրոնտո բնակավայրերում, հաղորդել Է, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը:
10:00
10:00
10:00
10:00
18:18
18:15
15:25
15:24
15:23
15:02
12:02
22:53
20:43
20:21
20:04
18:22
18:05
16:41
16:22
16:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02