Չինաստանի իրավապահ մարմինները ավելի քան 1,5 հազար մարդու են ձերբակալել կեղծված բժշկական դիմակներ արտադրելու եւ վաճառելու պատճառով: Այս մասին հայտնել է Չինաստանի հանրային անվտանգության փոխնախարար Դու Հանվեյը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով՝ ընդհանուր «ձերբակալվել է 1560 մարդուց ավելի»: «Մենք ընդհանուր բացահայտել ենք 688 գործ: Ոստիկանությունն առգրավել է ավելի քան 31 մլն միավոր կեղծված արտադրանք՝ պատրաստված ազգային եւ միջազգային ստանդարտները չպահպանելով»,- մամուլի ասուլիսում ասել է Դու Հանվեյը: Պաշտոնյան նշել է, որ բռնագրավված բեռի արժեքը կազմում է 174 մլն յուան (24,8 մլն դոլարից ավելի):
Դու Հանվեյը շեշտել է, որ իրավապահ մարմինների աշխատակիցները շարունակում են ակտիվորեն պայքարել շուկա կեղծված եւ անորակ արտադրանքի մատակարարումների դեմ: Նա հստակեցրել է, որ ոստիկանությունը նաեւ խստորեն կանխելու է խախտումները, որոնք հանգեցնում են բժշկական պարագաների գների բարձրացման եւ բացասաբար են ազդում նոր կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ բեռնափոխադրումների վրա:
Չինական օրենսդրության համաձայն՝ բժշկական դիմակների կեղծման համար նախատեսվում է ընդհուպ մինչեւ ցմահ ազատազրկում:
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
11:17
11:03
09:10
09:08
20:07
19:48
19:35
18:25
18:04
17:43
17:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02