Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը հայտարարել է, որ առայժմ հիմքեր չկան նոր կորոնավիրուսի բռնկումը համավարակ (պանդեմիա) հայտարարելու համար: Փետրվարի 26-ին ելույթ ունենալով Ժնեւում կայացած բրիֆինգում, նա նշել է, որ այդ բնորոշման օգտագործումը կարող է դառնալ այն բանի ազդանշանը, որ համաշխարհային հանրակցությունն ի իր զորու չէ զսպել վարակի տարածումը, ինչը չի համապատասխանում իրականությանը։ «Մենք չպետք է չափից շատ ձգտենք հայտարարել համավարակի առկայության մասին՝ առանց փաստերի մանրակրկիտ ու մտածված վերլուծության»,-ասել է նա: ԱՀԿ-ի ղեկավարի խոսքով՝ նման քայլը «կարող է ազդանշան տալ, որ մենք այլեւս չենք կարողանում դիմակայել վիրուսին, ինչը ճշմարիտ չէ»: «Մենք պայքար ենք մղում, որում կարող ենք հաղթել, եթե ճիշտ գործենք»,-ընդգծել է Գեբրեյեսուսը: Անդրադառնալով Չինաստանում միջազգային առաքելության փորձագետների աշխատանքի արդյունքներին՝ նա նշել է, որ դրանք «պետք է բոլոր երկրներին տան հույս, արիություն եւ այն բանի վստահությունը, որ վիրուսի տարածումը կարելի է կասեցնել», հաղորդել է ՏԱՍՍ-ը:
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
11:17
11:03
09:10
09:08
20:07
19:48
19:35
18:25
18:04
17:43
17:16
17:03
15:33
15:24
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02