Ուզբեկստանի առաջին նախագահ Իսլամ Քարիմովի ավագ դուստրը՝ Գուլնարա Քարիմովան, բաց նամակ է ուղղել երկրի ներկայիս նախագահ Շավկաթ Միրզիյոևին, որում նշել է, որ իր դեմ հարուցված քրեական գործերը փակելու դիմաց պատրաստ է հրաժարվել Շվեյցարիայի բանկերում սառեցված հաշիվներին եղած 686 միլիոն դոլարից: 2013թ. հոկտեմբերին Քարիմովայի դեմ շորթման և հարկերից խուսափելու մեղադրանքով քրեական գործ էր հարուցվել: 2015թ. նրան դատապարտել էին 5 տարվա ազատազրկման, սակայն երկրի գլխավոր դատախազությունը այդ մասին հանրությանը միայն երկու տարի անց էր տեղյակ պահել: 2017թ. հայտնի էր դարձել մի շարք այլ մեղադրանքներով քրեական գործի քննության շարունակման մասին: Երկու քրեական գործով Քարիմովայի հասցրած ընդհանուր վնասը գնահատվել է գրեթե 2 միլիարդ դոլար: 2019թ. օգոստոսին երկրի գլխավոր դատախազությունը Քարիմովայի դեմ պետությանը վնաս հասցնելու և շորթման մեղադրանքով նոր քրեական գործեր է հարուցել: Քարիմովան այժմ գտնվում է ընդհանուր քրեակատարողական հիմնարկում: Նամակում նշվում է, որ Քարիմովան հետ է վերցրել Շվեյցարիայի դատախազության` 131 միլիոն դոլարը Ուզբեկստանին վերադարձնելու որոշման դեմ ներկայացրած բողոքը: Միջոցները, նրա խոսքով, կուղղվեն մարդասիրական ծրագրերի իրականացմանը: Քարիմովան նշում է, որ քրեական գործերի շրջանակներոմ իրենից գանձված 1,2 միլիարդ դոլարի ակտիվները նյութական վնասի մարման համար հաշվի չեն առնվել: Նամակում Քարիմովան հայտնում է, որ 2014 թվականի` իր ձերբակալման օրից մինչև այժմ հաշվելու դեպքում նա արդեն պետք է ազատության մեջ լիներ, ինչը սակայն, տեղի չի ունեցել: Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը մահացել 2016թ.: Նա երկիրը ղեկավարել է 1991թ. սկսած:
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
11:17
11:03
09:10
09:08
20:07
19:48
19:35
18:25
18:04
17:43
17:16
17:03
15:33
15:24
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02