«Փաստ» թերթը գրում է. «Երբ համադրում ես Նիկոլ Փաշինյանի տարբեր ելույթները, այնպիսի տպավորություն է, որ մեր երկրում շուրջբոլորը կա՛մ հանցագործներ են, կա՛մ հակապետական տարրեր, կա՛մ դավաճաններ: Մենք մեր իսկ հասարակության ներսում զբաղված ենք միմյանց պիտակավորելով, ամենուր դավաճանների ստվեր տեսնելով, պառակտումով՝ այն դեպքում, երբ մեր դեմ աշխատում են արտաքին թշնամիները, ընդ որում՝ բացառիկ միասնականությամբ: Մյուս կողմից՝ փաստացի մեկ-երկու գործից զատ առ այսօր չկա որեւէ առարկայական ապացույց վերոնշյալ ծանր մեղադրանքների առումով: Իսկ առկա գործերով էլ չկա դատարանի օրինական ուժի մեջ մտած գեթ մեկ վճիռ: Երեկ էլ Փաշինյանը կառավարությունում խորհրդակցություն էր հրավիրել ուժայինների մասնակցությամբ եւ հայտարարել, որ կառուպցիայի դեմ պայքարը նոր թափ եւ որակ պետք է ստանա Հայաստանում: Չհամաձայնել վարչապետի հետ հնարավոր չէ: Կոռուպցիայի դեմ պայքարը պարզապես այլընտրանք չունի: Սակայն հերթական անգամ ականջ ծակեց «դավաճան» բառը, որը հնչեց իրավապահ մարմինների ամենավերին օղակներում աշխատած որոշ մարդկանց առումով: Թե կոնկրետ «ամենավերին օղակներում աշխատած» որ պաշտոնյաներին նկատի ուներ վարչապետը, դժվար է ասել, սակայն նման հայտարարությունն ինքնին չափազանց վտանգավոր է թե՛ կանխակալ որակում տալու առումով եւ թե՛ այն առումով, որ իրավապահ մարմինները այս խոսքերը կարող են դիտարկել որպես որոշակի գործողությունների հրահանգ: Սրան գումարած՝ կասկածներ հայտնվեցին իրավապահ համակարգի գործողությունների «լիարժեքության եւ լիաթոքության» առումով նաեւ ներկայումս: Իսկ սա նշանակում է, որ կասկածները տարածվում են այսօր համակարգում աշխատող բոլոր մարդկանց վրա, ինչը հազիվ թե առավել արդյունավետ աշխատանքի երաշխիք լինի, եթե չասենք՝ լրիվ հակառակը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02