Հարավային Կորեայում գրանցվել է COVID-2019 կորոնավիրուսով վարակման 334 նոր դեպք. երկրում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1595-ի, հայտնել է ԿՀ առողջապահության նախարարությանը կից հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների կազմակերպությունը (KCDC), գրում է ria.ru-ն: Ավելի վաղ երկրի նախագահ Մուն Չժե Ինը հայտարարել էր, որ Հարավային Կորեայում համաճարակաբանական սպառնալիքի մակարդակը երրորդ՝ «նարնջագույն» մակարդակից բարձրացվել է չորրորդ՝ «կարմիր» մակարդակի: Կազմակերպության տվյալներով՝ նոր դեպքերից 307-ը գրանցվել է Դեգու քաղաքում, մյուսները՝ ամբողջ երկրի տարբեր շրջաններում: Մահացել է 12 մարդ, ապաքինվել է 24 մարդ, ևս 21097 մարդկանց թեստերի արդյունքները դեռևս պարզ չեն. նրանք նույնպես կարող են վարակակիր լինել: Դեգու քաղաքում և հարևան Քենսան Պուկտո նահանգում գրանցվել է վարակման 1338 դեպք (ավելի քան 80 տոկոս): Սեուլում ընդամենը 55 դեպք է գրանցվել: Նախագահ Մուն Չժե Ինը երեքշաբթի իրավիճակը «չափազանց լուրջ» է որակել՝ հայտարարելով, որ այն փրկելու համար բավարար չի լինի նույնիսկ քաղաքը «աղետի գոտի հայտարարելը»: Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում: Վերջին օրերին ամբողջ աշխարհում մարդիկ խուճապի են մատնվել սրընթաց տարածվող մահացու կորոնավիրուսի պատճառով: Հիվանդների ու զոհերի թիվն օրեցօր ավելանում է, իսկ վարակման դեպքեր են արձանագրվել նաև Չինաստանից դուրս մի շարք երկրներում, ինչը հանգեցրել է համաշխարհային խուճապի:
12:53
12:35
12:18
12:11
11:34
11:17
11:03
09:10
09:08
20:07
19:48
19:35
18:25
18:04
17:43
17:16
17:03
15:33
15:24
15:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02