Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 27-ի նիստում որոշում կայացրեց հավանություն տալ «Հայաստանի՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014-ի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը ստորագրման առաջարկությանը: Հարցը ներկայացրեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ նշելով, որ սրանով փոփոխություն են կատարում միանալու պայմանագրին, որը ենթադրում էր 2015-ից մինչեւ 2020 թվականը 900 անուն ապրանքների գծով մաքսային արտոնությանը: 2019-ի դեկտեմբերին վարչապետը պայմանավորվածություն ձեռք բերեց ԵՏՄ մյուս երկրների ղեկավարների հետ այդ արտոնությունը զգալի չափով ապրանքների գծով երկարացնելու մեկ տարով՝ մինչեւ 2020 թվականի վերջը»,-ասաց նա: Արդյունքում, ներկայացվող արձանագրությամբ նախատեսվում է փոփոխություն կատարել «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թվականի հոկտեմբերի 10-ի պայմանագրում, համաձայն որի՝ վերոնշյալ պայմանագրի 4-րդ հավելվածով սահմանված 2020 թվականի հունվարի 1-ից նախատեսված մաքսատուրքերի բարձրացումը կհետաձգվի մեկ տարով՝ բացառությամբ 87 ապրանքային խմբում ընդգրկված վերգետնյա տրանսպորտային միջոցների։ Մաքսատուրքի բարձրաձումը կհետաձգվի թվով 647 անուն ապրանքների համար: «Առնվազն 30 մլն դոլարի հավելյալ ռեսուրս է գոյանում, այսինքն այդքան պակաս մաքսատուրք կվճարեն: Այդ ապրանքներից են միս, կարագ, թանկարժեք մետաղներ, դրանցից պատրաստված իրեր, քարեր, դեղորայք, դեղորայք եւ այլն»,-ընդգծեց Մհեր Գրիգորյանը՝ հավելելով, որ կարող են հետին թվով այս փոփոխությունը ուժի մեջ դնել 2020-ի հունվարի 1-ից, սակայն դրա հետ կապված կարիք կա քննարկումների: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւս նկատեց, որ սա առնվազն 30 մլն դոլարի խնայողություն է Հայաստանի քաղաքացիների համար. «Բայց արձանագրենք, որ այս փոփոխությունը ավտոմեքենաներին չի վերաբերում: Նախկինում 900 ապրանք էր, հիմա 647 անուն»: Մհեր Գրիգորյանն էլ հավելեց, որ բացի ավտոմեքենաներից, մնացածգրեթե բոլոր ապրանքների վրա այս հետաձգումը տարածվում է:
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
21:19
21:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02