«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Արդեն մի քանի օր է՝ Արցախում սկսվել է մարտի 31-ին կայանալիք համապետական ընտրությունների քարոզչությունը: Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը եւս առաջադրվել է Արցախի նախագահի ընտրություններում ու, կարելի է ասել, ակտիվ քարոզչություն է իրականացնում այս օրերին: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Արայիկ Հարությունյանը նշեց, թե ընդհանուր գոհ է իր հանդիպումներից, եւ ընդգծեց, որ Արցախում լարվածություն չկա, այդ թվում՝ նախագահի 14 թեկնածուների միջեւ: «Լարվածություն չկա, հավատացե՛ք: Շատ հանգիստ, շատ համերաշխ վիճակ է, նորմալ քարոզչություն է ընթանում, նախընտրական վիճակ է, ամեն մի թեկնածու իր քարոզչությունն է իրականացնում: Դա ավելի շատ մամուլում է գրվում, տարածվում, քան կա իրականում», – նկատեց Հարությունյանը: Ընդ որում, Հարությունյանը ընդգծեց, թե անգամ չընտրվելու պարագայում պատրաստ է լինելու ծառայել երկրին: Սակայն այս պահի դրությամբ, ամեն դեպքում, Հարությունյանը վստահ է իր ուժերին: «Համոզված եմ, որ ժողովրդի վստահության քվեն մերն է լինելու, բայց եթե չէ, ապա պատրաստ եմ լինելու ծառայելու առողջ, կառուցողական ընդդիմության կարգավիճակում: Որոշողը ժողովուրդն է լինելու, բայց ես այս պահին իսկապես ժողովրդի մեծ աջակցությունը տեսնում եմ», -հավելեց Հարությունյանը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
20:55
20:33
17:46
17:36
17:21
17:14
16:53
16:49
16:34
16:22
16:06
15:48
15:35
15:22
15:05
12:23
11:27
10:48
10:36
10:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02