Ճապոնիայի բնակիչները սկսել են զանգվածաբար զուգարանի թուղթ, թղթե սրբիչներ ու անձեռոցիկներ գնել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Նշվում է, որ դրա հավանական պատճառներից է բժշկական դիմակների խիստ պակասն ու սուտ տեղեկություններն այն մասին, թե դիմակները պատրաստվում են նույն նյութերից, ինչ զուգարանի թուղթը, ինչպես նաև կորոնավիրուսի պատճառով իշխանությունների ձեռնարկած աննախադեպ միջոցառումները:
Տեղեկությունների համաձայն` COVID-19 կորոնավիրուսով վարակման դեպքեր գրանցվել են ճապոնական 47 պրեֆեկտուրաներից կեսում: Վարակվածների ընդհանուր թիվը 942 է` ներառյալ Diamond Princess կրուիզային նավում 705 վարակվածները:
Երկրի վարչապետ Սինձո Աբեն կոչ է արել ՏԻՄ իշխանություններին մինչև մարտ ամսվա գարնանային արձակուրդները փակել բոլոր պետական ուսումնական հաստատությունները ՝ մանկապարտեզներից մինչև ավագ դպրոցներ: Իշխանությունները կոչ են անում առավելագույն ջանքեր գործադրել պաշտպանվելու համար և երեխաներին տնից չհանել:
Վերջին տվյալների համաձայն՝ Չինաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 79 251-ը, որոնցից 2 835-ը՝ մահվան ելքով:
Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:
Վերջին օրերին ամբողջ աշխարհում մարդիկ խուճապի են մատնվել սրընթաց տարածվող մահացու կորոնավիրուսի պատճառով: Հիվանդների ու զոհերի թիվն օրեցօր ավելանում է, իսկ վարակման դեպքեր են արձանագրվել նաև Չինաստանից դուրս մի շարք երկրներում, ինչը հանգեցրել է համաշխարհային խուճապի:
12:18
12:03
10:37
10:19
10:02
10:18
10:02
15:49
15:24
14:55
14:38
14:19
14:05
11:33
11:16
11:09
11:03
10:52
10:49
10:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02