«Իրատես» թերթը գրում է. «2017-ի խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի հաղթանակը համընկավ ապրիլյան քառօրյայի զոհերի տարելիցի օրվա հետ։ Այդ գիշեր Երեւանի տարբեր հատվածներում հրավառություն էր կազմակերպվել:
Իրողություն, որը խիստ քննադատության ենթարկվեց։ Ակամա մտաբերեցի հիշյալ անցքը, երբ մարտի 1-ի երեկոյան տեսա, թե իրեն Մարտի 1-ի խառնակչության «զոհ» համարողն ինչպես էր «նշում» օրը։ Հավանաբար իրենից լավ ոչ մեկը չէր կարող նկարագրել, թե ինչպես է երկրի վարչապետը հարգում այդ օրը. «Քյոհնա քեֆչիների նման՝ Ծաղկաձորում «օբյեկտից օբյեկտ» ենք անցնում, հիանում ու զարմանում մեր գործարարների տաղանդի վրա, քաջալերում նրանց»,- իր ֆեյսբուքյան էջում գրեց Փաշինյանը՝ Ծաղկաձորից լուսանկարներ հրապարակելով։
Փաստորեն, իշխանությունը զոհերի հիշատակը հարգելու հարցում մեկ քայլ առաջ է անցել. եթե նախկինում հրավառություններ էին անում «մանր-մունր» կուսակցականներ, հիմա երկրի առաջին դեմքը տասը զոհերի հիշատակը հարգում է «քյոհնա քեֆչու» հանգով՝ ընտանիքի անդամներով հանդերձ «օբյեկտից օբյեկտ» անցնելով։
Ի՞նչ է եղել, որ... մարդիկ ուտում-խմում՝ ուրախանում են։ Զավեշտն այն է, որ նախօրեին Նիկոլ Փաշինյանը որոշել էր ողջ ժողովրդին ոտքի հանել, երթ անել ու հարգել Մարտի 1-ի զոհերի հիշատակը։ Արեց... Հարգեց... Ինչպես ինքն է խոստովանում՝ «քյոհնա քեֆչու» ազարտով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02