Ժողովուրդ» թերթը գրում է․ «Չնայած կորոնավիրուսի դեպք Հայաստանում հաստատվել է ընդամենը մարտի 1-ին, սակայն սխալված չենք լինի, եթե նշենք, որ երկու օր անց Հայաստանում իսկապես խուճապ է առաջացել. խանութները դատարկվում են անհագ գնումների պատճառով, դեղատներում դիմակ եւ ախտահանիչ միջոցներ չկան։
Իսկ ո՞րն է պատճառը, եւ ինչո՞ւ հասարակությունը պատրաստ չէր այդ լուրին: Այս օրերին կրկին ականատես եղանք մի իրավիճակի, երբ հասարակությանը հանգստացնելու, իրավիճակը ներկայացնելու ամբողջ բեռն իր ուսերին է վերցրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ յուրաքանչյուր անգամ անում էր հայտարարություններ, որոնք տարբերվում էին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի արտահայտած մտքերից:
Այդպես եղավ թե՛ ՀՀ-Իրան սահմանը փակելու, թե՛ ուսումնական հաստատությունների աշխատանքները հետաձգելու հարցերում: Սակայն հենց այս իրավիճակում հատկապես կարեւոր է, որ գործադիրի անդամները կարողանան ճիշտ համագործակցել թե՛ միմյանց, թե՛ վարչապետի հետ:
Այս ամենից զատ՝ իր աշխատանքում թերանում է նաեւ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը: Ինչպես հայտնի է, կորոնավիրուս է հայտնաբերվել Թեհրանից Հայաստան ժամանակ ՀՀ քաղաքացու մոտ, եւ քաղաքացին ինքն է դիմել բուժօգնության: Նրան, սակայն, պետք է ստուգեին մինչեւ ինքնաթիռ բարձրանալը, ապա՝ օդանավակայանում։ Հենց այստեղ է, որ պետք է համապատասխան աշխատանքներ իրականացնի տեսչական մարմինը ու մեկ առ մեկ ստուգի մարդկանց օդանավակայանում: Բայց այս տեսչությունը մշտապես աչքի է ընկնում իր անգործությամբ, ոչ պրոֆեսիոնալ մասնագետներով, իր ղեկավարների հաճախակի փոփոխությամբ:
Իսկ արդյոք Հայաստանն ունի՞ հակավիրուսային միջոցներ. արդեն պարզ է, որ դեղատներում չկան դիմակներ, ախտահանիչ միջոցներ եւ, մյուս կողմից էլ, չկան հստակ հակավիրուսային միջոցներ: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Առողջապահության նախարարութան մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնեց, թե ոչ մի հատուկ դեղամիջոց չկա, եւ օգտագործվում են սովորական հակավիրուսային դեղամիջոցներ եւ ջերմիջեցնողներ:
Հուսանք՝ իշխանություններն այս տարատեսակ ինֆորմացիան հսկողության տակ պահելու համար կստեղծեն մի կենտրոն, որտեղից միայն մեկ անձ ինֆորմացիա կտրամադրի, եւ այն կլինի վերջնական եւ հավաստի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02