ԱՄՆ-ում Corona բրենդի գարեջրի սիրահարները վախենում են այն խմել կորոնավիրուսի պատճառով, հաղորդում է usa.one-ը: Հարցման համաձայն, որն անցկացրել է 5W Public Relations, գարեջրի սիրահարների 38%-ը պնդում է, որ ոչ մի հանգամանքում չի գնի Corona, քանի որ վիրուսը տարածվում է ամբողջ աշխարհում: «Չկան կասկածներ, որ Corona գարեջուրը տուժում է կորոնավիրուսի պատճառով»,- ասել է 5W Public Relations-ի հիմնադիր Ռոնն Թորոսյանը: Վիրուսի եւ գարեջրի միջեւ որեւէ կապ չկա, սակայն Թորոսյանը պարզաբանել է, թե որքան կարեւոր է բրենդինգի համար ապրանքի անվանումը: Հարցվածների 16%-ն ասել է, որ վստահ չէ, թե վիրուսը կապված է Corona գարեջրի հետ, թե՝ ոչ: «Չնայած նրան, որ բրենդը պնդում է, որ սպառողները հասկանում են, որ որեւէ կապ չկա վիրուսի եւ գարեջրային ընկերության հետ, դա աղետ է Corona բրենդի համար: Ի վերջո, ո՞ր բրենդը կցանկանար կապված լինել վիրուսի հետ, որն ամբողջ աշխարհում մարդկանց է սպանում»,- ասել է Թորոսյանը: Ընկերության ներկայացուցիչ Մեգի Բոումանը պնդել է, որ վաճառքները բարձր են մնում, եւ ընդհանուր առմամբ սպառողները հասկանում են, որ որեւէ կապ չկա:
12:18
12:03
10:37
10:19
10:02
10:18
10:02
15:49
15:24
14:55
14:38
14:19
14:05
11:33
11:16
11:09
11:03
10:52
10:49
10:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02