Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը մարտի 3-ին մեծ հանդիպում է ունեցել Շուշիի բնակիչների հետ:
«Իմ տեսակը պայքարող տեսակ է: Մենք ձեզ հետ միասին դեռ 1991-94 թվականին հաղթանակներ կերտեցինք, որոնք, ցավոք, միջազգային հարթակներում դիվանագիտորեն չկարողացանք ամրագրել: Իմ սրբազան պարտքն եմ համարում այդ հաղթանակները, այդ խրամատի հաղթանակները, 12 հազար քառակուսի կիլոմետրը միջազգային հարթակներում ամրագրել, Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործում իմ ներդրումն ունենալ: Վստահ եմ, որ ձեզ հետ միասին կկարողանանք 2020 թվականը դարձնել հաղթանակների տարի, ինչպես մայիսյան եռատոներն են»,- իր ելույթում ասել է Արցախի Հանրապետության նախագահի թեկնածուն:
«Համոզված եմ, որ Հայաստանում եւ Արցախում ապրող ամբողջ ժողովուրդն ու հայությունը դեմ է ցանկացած հակահայ քայլերին, որ այսօր կատարվում են կամ փորձելու են կատարել: Մենք ձեզ հետ միասին լինելու ենք խրամատում եւ թույլ չենք տալու»,- հավելեց նա:
Անդրադառնալով Հայաստանի իշխանությունների հետ իր հարաբերություններին եւ դրանք առճակատում որակումներին, Վիտալի Բալասանյանն ասաց, որ ոչ հայկական պրոյեկտներն են նման տպավորություն ստեղծում: Առճակատում չի կարող լինել. «Համոզված եղեք, որ ես եմ լինելու Արցախի նախագահը, եւ որեւէ խնդիր չի լինելու: Մարդիկ ասում են՝ ո՞նց եք աշխատելու ՀՀ վարչապետի հետ: Շատ հասարակ, ՀՀ եւ ԱՀ Սահմանադրությունից ելնելով»:
«Արցախում ապրող յուրաքանչյուրի համար գլխավոր խնդիրը մեր անվտանգության բաղադրիչն է: Պոպուլիզմով առաջնորդվելն իմ տեսակը չէ: Ես անցել եմ ճանապարհ, ես երդում տված մարդ եմ, ես իմ երկիրը, իմ Հայաստանն ու Արցախը շատ եմ սիրում, եւ ձեզ հետ միասին մեր առաջին հարցը լինելու է անվտանգության հարցը՝ իր բոլոր տարրերով՝ պետական սահմանի պաշտպանություն, բանակի հարց, պահեստազոր, քաղպաշտպանություն»,- ասաց Արցախի նախագահի թեկնածուն:
Վիտալի Բալասանյանի ելույթին հաջորդել է շոու ծրագիր:
(1).jpg)

16:45
16:21
16:02
16:01
15:51
15:49
15:33
15:28
14:34
14:06
13:07
12:49
12:34
12:14
11:55
11:38
11:16
10:52
10:26
10:09
11:16 09.05.26
15:33 09.05.26
16:21 09.05.26
14:06 09.05.26
16:25 08.05.26
15:49 09.05.26
17:25 08.05.26
11:55 09.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44