Ապրիլի 22-24-ը Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի շրջանակներում միջոցառումներ են տեղի ունեցել Լեհաստանի մի շարք քաղաքներում:
Ապրիլի 22-ին Լեհաստանում ՀՀ դեսպանությունը Վարշավայի կենտրոնում գտնվող Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում կազմակերպել էր հոգևոր երաժշտության համերգ, որի ընթացքում հնչել են հոգևոր և հայկական ժողովրդական երգեր` լեհական «ԿԱՐԻՈՍ» տղամարդկանց երգչախմբի և հայազգի մենակատար Աշոտ Մարտիրոսյանի կատարմամբ:
Համերգին ներկա էին Վարշավայի և Արևելյան Լեհաստանի կարդինալ Կազիմիրժ Նիչը, Լեհաստանում հավատարմագրված մի շարք երկրների դեսպաններ, Լեհաստանի հասարակական-քաղաքական գործիչներ, տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, հոգևորականներ, Հայ-Առաքելական Սուրբ եկեղեցու Լեհահայոց հոգևոր հովիվ Տաճատ աբեղա Ծատուրյանը, հայ համայնքի ներկայացուցիչներ:
Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանն իր խոսքում նշել է, որ ցեղասպանության ժխտողականությունը դրա իրագործումից գրեթե ոչնչով չի տարբերվում, և ցեղասպանների սերունդներն այսօր էլ շարունակում են ֆինանսավորել և աջակցել ահաբեկիչներին` նոր մարտահրավերների առջև կանգնեցնելով ողջ քաղաքակիրթ մարդկությանը:
Ապրիլի 23-ին Կրակովի երաժշտական ակադեմիայի դահլիճում ՀՀ դեսպանությունը և Կրակովի հայկական մշակութային ընկերակցությունը կազմակերպել էին Ցեղասպանության տարելիցին նվիրված դասական երաժշտության համերգ, որի ընթացքում հնչել է հայ դասական երաժշտության` Կալիշում բնակվող հայազգի ջութակահար Հեղինե Մկրտչյանի կողմից հիմնադրված «ՀԵԳԻՆԵ» լարային քառյակի, ինչպես նաև հայ և լեհ մենակատարների կատարմամբ:
Ապրիլի 24-ին Լեհաստանի Հայ Կաթողիկե եկեղեցու հոգևորական Տադեուշ Իսակևիչ-Զալեսկու ձեռամբ Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված Սուրբ Պատարագներ են մատուցվել Լեհաստանի Գլիվիցե քաղաքում գտնվող Հայ Կաթողիկե Սուրբ Երրորդություն, ինչպես նաև Կրակովի Սուրբ Միկոլայի եկեղեցիներում: Պատարագին ներկա էին դեսպան Ղազարյանը, ԼՀ կառավարության և Ազգային ու էթնիկ փոքրամասնությունների համատեղ հանձնաժողովում հայ փոքրամասնության ներկայացուցիչ Էդվարդ Միեր-Ենդժեյովիչը, Կրակովի հայկական մշակութային ընկերակցության անդամներ, Կրակովի և շրջական բնակավայրերի հայ համայնքի ներկայացուցիչներ:
Լեհաստանում ՀՀ դեսպանը իր ելույթում մասնավորապես ընդգծել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցում հայ ժողովրդի սկզբունքային և հետևողական պայքարն ունի նպատակ` կանխել նման ոճրագործությունները այլ ազգերի և ժողովուրդների հանդեպ: Իր ելույթում Էդգար Ղազարյանը շնորհակալություն է հայտնել նաև Լեհաստանի և լեհ ժողովրդին` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու համար:
Ապրիլի 24-ին Վարշավայի Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման եկեղեցում Հայ-Առաքելական Սուրբ Եկեղեցու Լեհահայոց Հոգևոր Հովիվ Տ. Տաճատ Աբեղա Ծատուրյանի ձեռամբ մատուցվել է Սուրբ Պատարագ, որի ավարտից հետո Վարշավայի Ազատագրման հրապարակից մեկնարկել է բողոքի երթ: Ավելի ուշ հայկական պուրակում տեղադրված խաչքարի մոտ տեղի է ունեցել մոմավառություն և ծաղիկների զետեղման արարողություն:
Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են անկացվել նաև Լեհաստանի Վրոցլավ և Լյուբլին քաղաքներում:



17:21
17:18
17:03
16:48
16:27
16:05
14:42
14:25
14:04
13:49
13:35
12:23
12:09
11:55
11:38
11:27
11:03
10:44
10:15
00:00
14:04 16.04.26
16:05 16.04.26
17:21 16.04.26
12:23 16.04.26
17:18 16.04.26
10:15 16.04.26
12:09 16.04.26
13:49 16.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44