Ավստրալիայի հայկական, ասորական, հունական, համայնքներին միացել է նաև կիպրականը՝ պահանջելու երկրի կառավարությունից չեղարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը: Այս մասին տեղեկացնում է Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը: Ավստրալիայում և Նոր Զելանդիայում Կիպրական համայնքի նախագահ Մայքլ Քրիստոդուլուն հայտարարել է, որ Էրդողանը տեղ չունի Ավստրալիայում, քանի դեռ մերժում է ցեղասպանությունը և տարածաշրջանում կիրառում է զավթողական քաղաքականություն: Ավստրալիայի Հայ Դատի գրասենյակի տնօրեն Հայկ Կայսերյանը ողջունել է կիպրական համայնքի որոշումը՝ նշելով, որ համայնքը, որը մտահոգված է իր հայրենակիցների անվտանգությամբ, բոլոր իրավունքներն ունի անհանգստանալու նաև այն տեղեկությամբ, ըստ որի`Ավստրալիան պատրաստվում է ընդունել բռնապետ Էրդողանին: «Ավստրալացիները հիշում են այն, որ մեկ տարի առաջ Նոր Զելանդիայի Քրայստչերչ քաղաքում ահաբեկչական հարձակումից հետո Էրդողանը սպառնացել էր վերադարձնել ավստրալացիներին և նորզելանդացիներին, որոնք ուղևորվում էին Գալիպոլի՝ հիշատակի միջոցառումներին մասնակցելու նպատակով»,-նշել է Հայկ Կայսերյանը՝ մեջբերելով Էրդողանի այն խոսքը, որ այդ մարդիկ «հետ կուղարկվեն դագաղների մեջ ինչպես իրենց պապերը»: Ավստրալիայի հայկական, ասորական, հունական համայնքների ներկայացուցիչներն օրեր առաջ ստորագրել էին հուշագիր՝ միասնական հանդես գալով Արդարության նախաձեռնությամբ:
09:10
09:08
20:07
19:48
19:35
18:25
18:04
17:43
17:16
17:03
15:33
15:24
15:12
14:56
14:04
10:58
10:42
09:23
09:05
10:32
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02