ԱՄՆ ռազմական գերատեսչությունը Կոնգրեսին տեղյակ է պահել Ուկրաինային հակահրետանային ռադիոտեղորոշիչ կայաններ, պարեկային մոտորանավակներ և 125 մլն դոլարի այլ տեխնիկա մատակարարելու իր պլանների մասին, գրում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ Կոնգրեսում և վարչակազմում ունեցած աղբյուրները: Աղբյուրի տվյալներով՝ խոսքն Ուկրաինային 250 մլն դոլարի չափով ռազմական օգնության առաջին մասնաբաժնի մասին է, որը Պենտագոնը ծրագրում է ուղարկել Կիևին: «Պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանում և չի հաստատում անվտանգության գծով օգնության առաջիկա հատկացումը, որը Կոնգրեսի քննարկման առարկան է»,- հեռուստաընկերությանը հայտարարել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչը: Հիշեցնենք, որ 2019 թվականին նախագահ Դոնալդ Թրամփի`Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ ունեցած հեռախոսազրույցը հայտնվել էր համընդհանուր ուշադրության կենտրոնում՝ այն բանից հետո, երբ լրատվամիջոցները տեղեկատվություն էին տարածել, որ հեռախոսազրույցը հետախուզության աշխատակցին անհանգստացնող է թվացել, քանի որ Թրամփը, ենթադրաբար, ռազմական օգնություն ցուցաբերելու դիմաց օգնություն է խնդրել Ուկրաինայի նախագահից: Ավելի ուշ հրապարակվել է հեռախոսազրույցի ձայնագրությունը: Հաստատվել է, որ Թրամփը Զելենսկուն խնդրել է հետաքննություն իրականացնել Ուկրաինայի նախկին գլխավոր դատախազ Վիկտոր Շոկինի պաշտոնից ազատման հանգամանքների վերաբերյալ: Շոկինը հետաքննություն էր իրականացնում Burisma Group-ի գործունեության վերաբերյալ, որի տնօրենների խորհրդի կազմում էր նաև նախկին փոխնախագահ Ջո Բայդենի որդին` Հանթեր Բայդենը: Ջո Բայդենը որոշել է մասնակցել 2020 թվականին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններին:
09:10
09:08
20:07
19:48
19:35
18:25
18:04
17:43
17:16
17:03
15:33
15:24
15:12
14:56
14:04
10:58
10:42
09:23
09:05
10:32
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02