Ամերիկացի պաշտոնատար անձինք հետախուզական տվյալներ են ստացել, որոնք վկայում են այն մասին, որ «Թալիբան» արմատական շարժումը մտադիր չէ կատարել ԱՄՆ-ի հետ բոլորովին վերջերս կնքած խաղաղ համաձայնագրի պայմանները: Այս մասին ուրբաթ հայտնել է NBC հեռուստաալիքը: Հեռուստաալիքի տվյալներով՝ ԱՄՆ պաշտոնատար անձանց ստացած հետախուզական տվյալները կարելի է ստույգ համարել: «Նրանք չեն պատրաստվում կատարել համաձայնագրով ստանձնած պարտականությունները»,- նշել է աղբյուրներից մեկը՝ խոսելով թալիբների մտադրությունների մասին: Հրապարակման մեջ չի հստակեցվում, թե հատկապես ինչ նյութեր է ստացել ամերիկյան կողմը։ Ինչպես նշում է հեռուստաալիքը, թալիբներին մոտ աղբյուրները Պակիստանում նույնպես հայտնել են, որ շարժումը չի պլանավորում կատարել իր պարտավորությունները, ավելին՝ հույս ունի հարձակվել աֆղանական իշխանությունների վրա՝ երկրից ամերիկյան զորքի դուրսբերումից հետո: «Մենք աֆղանական ղեկավարությանը կասենք, որ եթե ԱՄՆ-ն ճանաչել է մեզ և մեր դիրքորոշումը, եկել է խաղաղ ճանապարհով երկիրը մեզ հանձնելու ժամանակը», - նյութում մեջբերվում է «Թալիբանի» կողմնակիցներից մեկի խոսքը: Պենտագոնում և հետախուզական ծառայություններում NBC-ի աղբյուրների տվյալներով՝ ԱՄՆ-ի իշխանությունները հնարավոր են համարում թալիբների կողմից աֆղանական իշխանությունների վրա հարձակումները, սակայն մտադիր չեն դրա պատճառով հրաժարվել իրենց զորքերը երկրից դուրս բերելու պլաններից: Ամերիկացի նախկին պաշտոնյան հեռուստաալիքի լրագրողներին ասել է, որ Վաշինգտոնում գիտակցում են, որ թալիբները կարող են իշխանության գալ Աֆղանստանում: Հիշեցնենք, որ փետրվարի 29-ին ԱՄՆ-ն «Թալիբան» շարժման ներկայացուցիչների հետ համաձայնագիր էր ստորագրել: Փաստաթուղթը նախատեսում է Աֆղանստանից ամերիկյան զորքերի և ՆԱՏՕ-ի ուժերի դուրսբերում: «Թալիբան» շարժման ներկայացուցիչները, իրենց հերթին, պետք է ձեռնպահ մնան բռնությունից։
09:10
09:08
20:07
19:48
19:35
18:25
18:04
17:43
17:16
17:03
15:33
15:24
15:12
14:56
14:04
10:58
10:42
09:23
09:05
10:32
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02