«Իրատես» թերթը գրում է. «Առողջապահության նախարարությունը, ըստ երեւույթին, մի պահ շեղվել է ծխողների դեմ պայքարից ու որոշել Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից համաշխարհային համաճարակ հայտարարված կորոնավիրուսի հետքերով գնալ: Ինչ խոսք, ողջունելի է, որ նախարարությունում չեն բավարարվել վարչապետի առաջարկած երկու դեղատոմսով՝ «թու-թու-թու»-ով եւ «կորոնավիրուսն ո՞ւմ շունն է»-ով, ու 70-ից ավելի մարդ մեկուսացվել է զբոսաշրջային Ծաղկաձորում:
«Իրատեսի» տեղեկություններով՝ կորոնավիրուսով վարակված կինը, որ Հայաստան էր ժամանել Իտալիայից, եկել էր մասնակցելու տղայի նշանդրեքին: «Պարզ է, որ խնջույքի է մասնակցել, տասնյակից ավելի մարդկանց հետ է շփվել, վարսավիրանոց ու խանութ գնացել, հարեւանների հետ զրուցել եւ այլն»,- ասաց մեր զրուցակիցը:
Այս պահին մեկուսացված քաղաքացիների մեծամասնությունը էջմիածնից է, որտեղ նախարարությունն իրականացրել է «Նշանդրեք» օպերացիան ու միանգամից 57 մարդու մեկուսացրել:
Ըստ մեր ունեցած մեկ այլ տեղեկության, Ծաղկաձորում մեկուսացվածների մեջ նաեւ բժիշկ կա, ու չի բացառվում, որ նրա մոտ նույնպես կորոնավիրուս հայտնաբերվի: «Բժիշկը շտապօգնության ծառայությունից է: Նախորդ երկու օրերին ծառայության բրիգադների մեծ մասն օդանավակայանում է եղել, ինչի պատճառով մի շարք քաղաքացիների կանչն են ուշացրել: Ըստ երեւույթին, վերադառնալուց հետո մեքենաներն ու արտահագուստը նորմալ չեն ախտահանվել»,- հավելեց մեր զրուցակիցը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02