Մոլորակի 20 ամենահարուստ մարդկանց ընդհանուր կարողությունը մեկ օրում նվազել է 78 մլրդ դոլարով, հայտնում է Forbes հանդեսը՝ մանրամասնելով, որ անցած հինգշաբթին դարձել է ԱՄՆ-ի և Եվրոպայի ֆոնդային բորսաների համար վատագույն օրը:
Կորոնավիրուսով պայմանավորված համընդհանուր իրարանցման ֆոնին ներդրողները խուճապի են մատնվել:
Հայտնի է, որ ֆոնդային բորսաների անկումից առավել տուժել է աշխարհի ամենահարուստ մարդը՝ Ջեֆ Բեզոսը. նա մեկ օրում կորցրել է 8 մլրդ և այժմ ունի 104,4 մլրդ դոլար կարողություն:
Նրան հաջորդում է Louis Vuitton և Dior բրենդերի սեփականատեր Բեռնար Առնոն, որը կորցրել է 7,7 մլրդ դոլար և այժմ ունի 82,5 մլրդ:
Եռյակը եզրափակում է Facebook-ի հիմնադիր-ղեկավար Մարկ Ցուկերբերգը: Նա կորցրել է 5,7մլրդ և այժմ ունի 57,4 մլրդ դոլար:
«Անհաջողակների » շարքում են նաև Լարի Էլիսոնը, Բիլ Գեյթսը, Ուորեն Բաֆեթը, Ամանսիո Օրտեգան, Սթիվ Բալմերը, Լարի Փեյջը, Սերգեյ Բրինը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ ֆոնդային շուկան փակվել է վերջին 33 տարվա ընթացքում անկման խոշորագույն ցուցանիշով: Dow Jones ցուցիչը նվազել է գրեթե 10%-ով:
Financial Times-ի տվյալներով՝ մարտի 12-ի երեկոյի դրությամբ Dow Jones, S&P 500, Nasdaq և Russell 2000 ֆոնդային ցուցիչներն արձանագրել են 9-12% անկում:
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ սա 1987թ. ի վեր անկման խոշորագույն ցուցանիշն է:
Նշվում է, որ Լոնդոնի FTSE-100 ֆոնդային բորսայի ցուցիչը նվազել է 10,87%-ով, ինչը ևս վերջին 33 տարվա համար ռեկորդ է: Փորձագետները ստեղծված իրավիճակը կապել են կորոնավիրուսի՝ համաշխարհային տնտեսության վրա ազդեցությամբ:
Հայտնի է, որ եվրոպական բորսաները 5-6% անկում են արձանագրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Եվրոպայից դեպի ԱՄՆ մուտքի երեսնօրյա արգելքի մասին հայտարարության ֆոնին: Այս հայտարարության հետևանքով 5%-ով նվազել է նավթի գինը:
Նշենք, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 131 621-ի, մահվան դեպքերի քանակը 4940 է, առողջացել է ավելի քան 68 500 մարդ:
15:28
15:15
15:02
14:49
14:32
14:13
10:35
10:15
09:49
09:04
21:11
20:33
20:04
19:44
19:16
19:04
14:37
14:36
14:11
14:07
14:49 26.08.26
15:28 26.08.26
15:15 26.08.26
15:02 26.08.26
09:04 26.08.26
14:13 26.08.26
10:35 26.08.26
10:15 26.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02