ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում փոփոխություն է կատարել 2010 թ․ դեկտեմբերի 2-ի N 1698-Ն իր որոշման մեջ, որով վերացվում է մի շարք իրավական ակտերի եւ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի գործող կանոնադրության միջև առկա անհամապատասխանությունը։ Վերջինս առաջ էր եկել ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմինը ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի վերակազմավորելու գործընթացում։ Ընդունված որոշմամբ՝ ՀՀ ԱԱՏՄ սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերի բժիշկ-համաճարակաբանները ներառվել են առանձնապես ծանր, առանձնապես վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների և պաշտոնների ցանկով նախատեսված աշխատանքներ կատարող աշխատողների ցանկում։ Այսպիսով, սահմանային հսկիչ կետերի բժիշկ-համաճարակաբանները ՀՀ աշխատանքային օրենսգրքի 183-րդ հոդվածով սահմանված իրենց տարիֆային աշխատավարձի ոչ պակաս, քան 50 տոկոսի չափով վարձատրության հավելումների իրավունք են ստանում։ Որոշման նախագիծը շրջանառության մեջ է դրվել դեռ 2019 թ․ չորրորդ եռամսյակում։ Այն մշակվել է Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի և ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից:
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
21:19
21:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02