Մարտի 22-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սեւան» քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի ծառայողն ահազանգ է ստացել, որ դիտաշտարակների միջնամասում տեղի է ունեցել ներնետում։ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ անմիջապես իրականացված համապատասխան գործողությունների արդյունքում բնակելի գոտում նկատել են դատապարտյալ Դ. Պ.-ին, որը փորձել է փախչել եւ ընթացքում կոտրել է իր մոտ եղած բջջային հեռախոսը, որն առգրավվել է ծառայողների կողմից։ Այնուհետեւ բնակելի գոտու վերոնշյալ հատվածում կատարվել է տեղազննություն, որի արդյունքում հայտնաբերվել է պոլիէթիլենային կպչուն ժապավենով պարուրված փաթեթ: Ավելի ուշ՝ ժամը 23։10-ի սահմաններում, հերթական շրջայց կատարելիս՝ ծառայողները դիտաշտարակների միջնամասում նկատել են եւս մեկ ներնետված փաթեթ։ Փաթեթներում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 209.3 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված՝ առանձնացված 8 մասերի, ինչպես նաեւ թմրամիջոց հանդիսացող մեթադոն տեսակի 3 ամբողջական դեղահաբեր եւ մասնատված դեղահաբերի 4 կտոր, թմրամիջոց հանդիսացող սուբուտեքս տեսակի, «B8» մակնշմամբ 2 դեղահաբ՝ 0.8 գրամ քաշով, հավանաբար մետամֆետամին հանդիսացող, 0.6 գրամ քաշով բյուրեղանման, սպիտակ զանգված եւ բջջային հեռախոս։ Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։
16:45
16:21
16:02
16:01
15:51
15:49
15:33
15:28
14:34
14:06
13:07
12:49
12:34
12:14
11:55
11:38
11:16
10:52
10:26
10:09
11:16 09.05.26
15:33 09.05.26
16:21 09.05.26
14:06 09.05.26
15:49 09.05.26
11:55 09.05.26
09:08 09.05.26
15:51 09.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44