Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարար Նատիգ Աբասովը Էներգետիկայի էկոնոմիկայի միջազգային ասոցիացիայի (IAEE) Եվրասիական առաջին համաժողովի ժամանակ խոսել է Ադրբեջանի էներգետիկ պաշարների մասին:
«Ադրբեջանում գազի ապացուցված պաշարները կազմում են 2.6 տրիլիոն խորանարդ մետր, իսկ նավթի պաշարները՝ 2 միլիարդ տոննա, ինչն Ադրբեջանին դնում է աշխարհի նավթային խոշոր շրջանների շարքում:
Ներկա դրությամբ Ադրբեջանում օրական արդյունահանում են 115-120.000 տոննա նավթ և 82-88 միլիոն խորանարդ մետր գազ: Հաջողությամբ շարունակվում է Հարավային գազային միջանցքի հզորության մեծացման հարցը:
Հարավային գազային միջանցքը նոր էջ է բացել Եվրոպայի էներգաանվտանգության ապահովման գործում: 1850 կիլոմետր երկարությամբ TANAP գազատարը, որը թուրք-վրացական սահմանից ձգվում է մինչև թուրք-հունական սահման, շատ կարևոր նախագիծ է Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման տեսանկյունից:
TAP գազատարը սկսվում է թուրք-հունական սահմանից, անցնում է Հունաստանի, Ալբանիայի տարածքներով, Ադրիատիկ ծովի հատակով՝ մինչև Իտալիա: TAP-ի կառուցմամբ կավարտվի էներգետիկ միջանցքի ստեղծումը:
Այդ խողովակաշարն ունի բավականաչափ պոտենցիալ՝ ադրբեջանական գազը եվրոպական շուկա փոխադրելու համար, և հնարավորություն կտա Եվրոպայում ստեղծել գազային ոլորտի բարդ ենթակառուցվածք»,- ասել է փոխնախարարը:
18:18
18:15
15:25
15:24
15:23
15:02
12:02
22:53
20:43
20:21
20:04
18:22
18:05
16:41
16:22
16:03
15:03
12:49
10:21
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02