ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ակնկալում է՝ ԱՄՆ-ում կորոնավիրուսի համավարակի հաղթահարումից հետո՝ հունիսի 1-ից կսկսվի ԱՄՆ-ի վերականգնումը, գրում է The Guardian-ը։ «Հույս ունենք, որ հունիսի 1-ից, կամ նախքան այդ, մենք կբռնենք վերականգնման ուղին»,- հայտարարել Է Թրամփը կիրակի Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ Ասուլիսի ընթացքում ԱՄՆ նախագահը խոստովանել է, որ երկրում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով մահացությունը կարող է հասնել 100 000-ի կամ ավելի բարձր ցուցանիշի: Նա ընդգծել է, որ եթե մահացածների թիվը մնա 100 000 կամ այդ թվից ցածր, ապա ԱՄՆ իշխանությունների գործողությունները կարելի է հաջողված համարել։ «Մտածեք այդ թվի մասին՝ 2,2 մլն մարդ կարող էր մեռնել, եթե մենք ոչինչ չանեինք», - հայտնել է ԱՄՆ նախագահը՝ նշելով նաև, որ որոշ մասնագետների կարծիքով՝ ցուցանիշը կարող էր ավելի բարձր լինել։ Նա նաև հայտնել է, որ ԱՄՆ-ում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով մահացության գագաթնակետը, հավանաբար, տեղի կունենա երկու շաբաթից: «Նախնական կանխատեսումների համաձայն՝ մահացության գագաթնակետը տեղի կունենա երկու շաբաթից։ Դրա հետ կապված՝ անհրաժեշտ է, որ հաջորդող երկու շաբաթվա ընթացքում բոլորը հստակ հետևեն բժիշկների հանձնարարականներին»,- ընդգծել է Թրամփը: ԱՄՆ-ում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 142 178 դեպք, որից 2 484-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 4 559 մարդ։ Վերջին տվյալներով՝ նոր տեսակի կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից վարակվածների թիվն ամբողջ աշխարհում գերազանցել է 700 000-ը։ Կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 33 976-ի, ապաքինվածներինը՝ 151 766-ի:
10:32
10:03
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02